Տնտեսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Կառավարությունը 12,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի տրամադրեց արտոնություններ
14/11/2019 16:41
Կիսվել

Կառավարությունը 12,8 մլրդ դրամի ներդրումային ծրագրերի տրամադրեց արտոնություններ

Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությունը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվեց մաքսատուրքից: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը նշեց, որ «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին, զբաղվում է  ալյուրի արտադրությամբ ու բեռնափոխադրությամբ։

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը պլանավորում է ներկրել 200 հատ «ԵՎՐՈ-5» էկոլոգիական դասակարգչին համապատասխանող Եվրոպական ծագման քարշակ բեռնատար ավտոմեքենաներ ու նույն քանակությամբ բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդիչներ:

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 2.5 մլրդ դրամի չափով ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։  Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 205-215 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխնախարարը:

Ըստ նրա, «ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ» ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են ընկերության արտադրանքը տեղափոխելու համար (ալյուրի արտադրություն)։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ երկրներից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ մաքսատուրքից ազատվելու արտոնություն տրվեց «ՏԵՔՍԱՍ ՓՐՈԴԱՔՇԸՆ» ընկերությանը: Վերջինիս կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հագուստի արտադրության համար։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

Վարոս Սիմոնյանը տեղեկացրեց, որ ևս մի քանի հարցեր են ընդգրկված կառավարության նիստի օրակարգում, որոնք վերաբերում են ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ հարկային արտոնություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձանագրեց, որ այսօր 12,8 մլրդ դրամի ներդրումների վերաբերյալ որոշումներ կայացվեցին:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72