
Տիգրան Ուլիխանյան. 2020-ի բյուջեն Հայաստանը նախապատրաստելու է տնտեսական թռիչքի. տեսանյութ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ զրուցել ենք 2020-ի բյուջեի նախագծից։ Պատգամավորը դրական է գնահատում բյուջեի նախագծով նախատեսվածը։
«Գրեթե բոլոր թվաբանական ցուցանիշներով այս բյուջեն տարբերվում է նախորդներից։ Բոլոր ցուցանիշները չեմ թվարկի, բայց կասեմ այն, ինչ հանրության համար ուշագրավ կարող է լինել։ Նախ, կապիտալ ծախսերը կրկնակի ավելացել են։ Բացի այդ, մյուս տարի ճանապարհաշինական աշխատանքներն են ավելանալու՝ շուրջ 500 կմ ճանապարհի մասին է խոսքը։Այս ամենը քաղաքացուն երկարաժամկետ օգուտներ են տալու», – ասում է Ուլիխանյանն ու նկատում, որ 2020-ի բյուջեն Հայաստանը նախապատրաստելու է տնտեսական թռիչքի։
Տիգրան Ուլիխանյանը վստահ է՝ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում սկսվել է. դա են վկայում սոցիալ-տնտեսական ցուցանիշները, գործարարների վարքի փոփոխությունը, ՀԴՄ կտրոնների տրամադրման ծավալները, որոնք քանակապես ավելին են, քան նախկինում։ Ըստ պատգամավորի՝ դա նշանակում է, որ գործարարները պատրաստակամ են վճարել հարկերը։
Իհարկե, հարկային օրենսգրքից ևս խոսեցինք։ Ուլիխանյանին հարկային օրենսգիրքը լիովին չի գոհացնում։ Փոփոխություններ էլի են լինելու:
10:30 27/01 | Առք | Վաճառք |
AMD / USD | 396.00 | 399.50 |
AMD / EUR | 425.00 | 436.00 |
AMD / RUR | 5.64 | 5.77 |
դոլար | ||
դոլար | ||
-
14:39 26/01Team Telecom Armenia. ՀԱՊՀ-ում բացվեցին տեխնիկապես հագեցած 7 համակարգչային լաբորատորիաներ
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
12:51 18/01Team Telecom Armenia. Հունվարի 27-ին կներկայացվի «Մանսուրյան․ խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգային ծրագիրը
-
12:50 26/012022թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 4.57%-ով
-
13:14 24/01Ucom-ը սոցկայքերի օգտատերերին առաջարկում է մասնակցել #Միսպասիր մրցույթին և ստանալ նվերներ
-
15:07 15/12Ucom-ի հովանավորությամբ կայացել է «Բուկինիստ» գրախանութի հիմնադրման 90-ամյակի տոնակատարությունը