Տնտեսական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով
22/11/2019 15:52
Կիսվել

Թանկարժեք գույքը կհարկվի ավելի բարձր գույքահարկով

ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականից նախատեսում է մեկնարկել գույքային հարկի համակարգի բարեփոխումները: Գույքային միավորները կհարկվեն պրոգրեսիվ հարկման մոդելով:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:

«Գույքային հարկերի համակարգի բարեփոխումները մեր օրակարգում են: Բարեփոխումն ունի հստակ նպատակ, այն է՝ ավելի մեծ չափով հարկել բարձրարժեք գույքը, տեսանելի հարստությունը, շքեղության չափորոշիչ համարվող գույքը: Այս առումով շատ կարևոր է, որ մեր հասարակությունը չմտահոգվի այն առումով, թե բոլոր տեսակի գույքային միավորների հարկային բեռը կարող է հանկարծ բարձրանալ: Այդպիսի նպատակ չի հետապնդվում», – վստահեցրեց Պողոսյանը:

Նախատեսվում է, որ բարեփոխման մեկնարկը կլինի 2021-ից: Փոխնախարարը շեշտեց՝ այդ բարեփոխումը գալիս է լրացնելու եկամտային հարկի համահարթ դրույքաչափի ներդրման բարեփոխումը: Նա նկատեց՝ եթե եկամուտները հարկվում են հավասարաչափ՝ միևնույն դրույքաչափով, ապա քաղաքականության, սոցիալական արդարության և եկամուտների վերաբաշխման տեսանկյունից շատ ճիշտ ու հիմնավոր կլինի, որ գույքային միավորները հարկվեն պրոգրեսիվ մոդելի շրջանակներում:

Պողոսյանը հիշեցրեց նաև, որ օրեր առաջ ԱԺ-ն արդեն ընդունել է կադաստրային արժեքների վերագնահատման մեթոդաբանությունը սահմանող օրենքը, որը ուժի մեջ կմտնի 2021-ից: Սակայն մինչ այդ նախարարությունը դեռ աշխատանք ունի կատարելու, հարկային օրենսդրությունում պետք է որոշակի վերանայումներ նախատեսվեն: Նոր գնահատման մեթոդաբանությամբ, ըստ էության, կադաստրային արժեքները մոտարկվում են գույքի շուկայական արժեքներին և, ըստ այդմ, նաև բարձրացվում են: Եվ, հետևաբար, կարիք է առաջանում հարկային օրենսդրությամբ անդրադառնալու հարկման դրույքաչափերին, չհարկվող շեմին: Այս պահին վերլուծվում է ողջ հանրապետությունում առկա գույքային միավորների բազան՝ տեղորոշելու համար թիրախը, այսինքն՝ գույքային միավորների այն շրջանակը, որի մասով պետք է հիմնական բեռի վերանայում լինի:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69