Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Հռիփսիմե Առաքելյան. Իրենք իրար հետ քննարկում են, բյուջեում ինչ-որ թվեր են ավելացնում. Տեսանյութ
23/11/2019 23:25
Կիսվել

Հռիփսիմե Առաքելյան. Իրենք իրար հետ քննարկում են, բյուջեում ինչ-որ թվեր են ավելացնում. Տեսանյութ

ՀՀ 2020-ի բյուջեի նախագծից պակաս քննարկվող ու քննադատվող չէ նաև Երևանի բյուջեն։ Ընդդիմությունը սա աբսուրդ-բյուջե է համարում։ Երեկ արդեն ներկայացրել էինք Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցչի կարծիքն ու դիտարկումները Երևանի 2020-ի բյուջեի նախագծի մասին, այսօր խոսել ենք Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի հետ։ Վերջինս նկատում է՝ իշխանությունները ցանկացած քննադատություն մանիպուլյացիա է անվանում։ Նրա բնորոշմամբ սա ոչ թե բյուջե է, այլ հակաբյուջե։ Երևան համայնքի բյուջեի նախագիծը 107 կետից է բաղկացած։ Առաքելյանը կարդացել է ամբողջը, խնդրահարույց կետերը շատ են։ Դրանցում պարզ ներկայացված չեն ծախսային կոնկրետ ուղղությունները, հիմնավորված չեն անհրաժեշտությունները, իսկ լուծում փնտրող խնդիրներն, ինչպիսիք են տրասպորտային ցանցը, վերելակները, ավտոկայանատեղիները, բյուջեում ընդգրկված չեն, փոխարենն առաջնահերթություն է տրվել կանաչապատմանը։

«Սա ես համարում եմ հակաիրավական բյուջեի նախագիծ։ Այս նախագծում որևէ թիվ չունի հստակ բովանդակային պարզաբանում, որ իմանանք 3 մլրդ 400 մլն դրամ երբ նախատեսում են, որ պետք է բացեն կանաչապատման ՀՈԱԿ, որի մասին մենք առհասարակ որևէ տեղեկություն չունենք, ինչ են անելու, ինչպես են ծախսելու։ Երբ հարցնում ենք, ասում են՝ մենք դա քննարկել ենք։ Թե ո՞ւմ հետ են քննարկել…իրենք իրար հետ քննարկում են, բյուջեում ինչ-որ թվեր են ավելացնում», – ասում է Առաքելյանն ու նկատում՝ Երևանի 2020-ի բյուջեի նախագծում ավելի լավ Երևան չի տեսնում։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58