Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին
27/11/2019 21:33
Կիսվել

Միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Հայաստանում Իտալիայի դեսպանության հետ համագործակցությամբ, նոյեմբերի 27-ին Երևանում անցկացրեց միջազգային համաժողով՝ նվիրված պարենային ապահովության ոլորտում ներդրումների և ձեռնարկատիրության զարգացման հնարավորություններին:

«Այսօր մենք պետք է միասին պարզենք, թե ինչ հնարավորություններ կան սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաներ ստեղծելու և ներդրումներ ներգրավելու նպատակով նոր բարենպաստ պայմաններ կերտելու համար, ինչպես նաև կանդրադառնանք նոր ձեռնարկություններ հիմնելու և սննդի կայուն արժեշղթաների մեջ ներդրումները շահութաբեր ձեռներեցության վերածելու հնարավորություններին, ինչը կտանի պարենային անապահովության և թերսնուցման վերացմանը»- իր ողջույնի խոսքում նշեց Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը: 

IT’S AN OPPORTUNITY, INVEST IN FOOD SECURITY խորագրով համաժողովը մեկ օրով վերածվել էր յուրօրինակ հարթակի՝ որտեղ ոլորտի շուրջ երկու հարյուր դերակատարներ քննարկում էին, թե ինչպես կարող են պարենային համակարգերում իրականացվող ներդրումները ոչ միայն նպաստել պարենային անապահովության վերացմանը մեր երկրում, այլ նաև բարելավել բնակչության առողջությունը, խթանել նոր բիզնես հնարավորությունները և տնտեսական աճը՝ ապահովելով՝ երկրի հավասարաչափ զարգացում:

«Մենք այստեղ ենք որպեսզի համեմատենք մեր դիտարկումները և աշխատենք միասին՝ ՊՀԾ-ի ուղորդմամբ  ստեղծելու սնուցման նկատմամբ զգայուն սննդի կայուն արժեշղթաների նոր մոդելներ՝ խթանելու առողջ ապրելակերպը՝ ապահովելու համար քաղաքացիների բարեկեցությունը: Սակայն որպեսզի հասնենք այս հավակնոտ, բայցև իրատեսական արդյունքներին, մենք պետք է աշխատենք միասին, և մեզանից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այս տեսլականի իրականացման հարցում: Հայաստանում Իտալիայի դեսպանատունը և Իտալիայի կառավարությունը պատրաստակամ են միանալ այս գործին»,- իր ելույթում նշեց Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն։

Համաժողովին մասնակցում էին պարենի ապահովության ոլորտին առնչվող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցների ներկայացուցիչներ, տեղացի և արտասահմանյան փորձագետներ: Համաժողովի հյուրերին ողջունեցին նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Այն ջանքերը, որոնք դրված են եղել այս նախաձեռնության հիմքում, նպատակ ունեն շեշտադրելու այս թեմայի կարևորությունը տեղական և միջազգային մասշտաբով, քանի որ այսօր խոսում ենք ոչ միայն հայկական գյուղատնտեսության և հանրային առողջ սննդի, այլև համաշխարհային հնարավորությունների ու մարտահրավերների մասին: Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառումը կազամակերպելու համար և հայտնում մեր պատրաստակամությունը՝ մշտապես աջակցելու ծրագրի նպատակների իրականացման ճանապարհին ձեռնարկվող քայլերի մասնակիցը լինելու»,- նշեց նախարար Տիգրան Խաչատրյանը` շեշտելով, որ այսօրվա քննարկումներն առնչվում են մի շարք ոլորտների, որտեղ հաջողությունն անհնար է պատկերացնել առանց մասնավոր հատվածի, կառավարության և միջազգային կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության:

Համաժողովը բաղկացած էր երկու հիմնական մասից, որոնց շրջանակում փորձագետները քննարկեցին համաշխարհային միտումները, դրանց կիրառության հնարավորությունները Հայաստանում:

– Պարենային ապահովության և սնուցման վերաբերյալ որոշումների կայացում. ինչպե՞ս հեղաշրջել սպառողական անառողջ վարքագծերը` սննդարար արտադրանքի համար շուկայում նոր պահանջարկ խթանելու համար:

– Սննդարար սննդի ազգային և միջազգային առաջարկ. ինչպե՞ս հաղթահարել արտադրության և շուկայի հատվածներում առկա խոչընդոտները սննդարարության առումով բազմազան սննդի առաջարկը խթանելու համար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր՝ փրկում ենք միլիոնավոր մարդկանց կյանքեր արտակարգ իրավիճակներում և փոխում ենք միլիոնավոր մարդկանց կյանքեր կայուն զարգացման միջոցով: ՊՀԾ-ն աշխատում է աշխարհի ավելի քան 80 երկրներում՝ սնունդ տրամադրելով հակամարտությունների և աղետների մեջ ընկած մարդկանց և հիմք դնելով ավելի լավ ապագայի համար:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98