Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը
Մեկ պատուհան ներդրողների համար. Էկոնոմիկայի նախարարությունում գործում է Ներդրումների աջակցման կենտրոնը:
Այն Հայաստանում ներդրումներ իրականացնելու մտադրություն ունեցող տեղացի և օտարերկրյա գործարարներին տրամադրում է համալիր աջակցություն մի շարք ուղղություններով․ Հայաստանի ներդրումային հնարավորությունների և պայմանների, այդ թվում՝ պետական խթանների և այլ ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում, ուղեկցում ներդրումներ իրականացնելու համար անհրաժեշտ բոլոր գործընթացներում, աջակցություն պետական մարմինների հետ աշխատանքներում ներդրումների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների, այդ թվում՝ առկա հողատարածքների և այլ անշարժ գույքի, օտարման ենթակա պետական սեփականություն հանդիսացող գույքի, համաֆինանսավորման աղբյուրների և հնարավոր ռեզիդենտ գործընկերների վերաբերյալ խորհրդատվություն, հավանական ներդրողներին ներդրումային ծրագրերի տրամադրում՝ ըստ վերջիններիս հետաքրքրությունների շրջանակի ներդրումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրներին օպերատիվ արձագանքման ապահովում: