Գույքահարկն ու հողի հարկն այսուհետ կարող եք վճարել ցանկացած վարչական շրջանում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ այսուհետ գույքահարկի և հողի հարկի վերաբերյալ տեղեկատվություն կարող եք ստանալ և վճարումներ կատարել ցանկացած վարչական շրջանում՝ անկախ այն հանգմանքից, թե քաղաքի որ հատվածում է գտնվում ձեր գույքը: Նշենք, որ մինչ օրս նման հնարավորություն չի եղել:
Ծրագրային համակարգի ապահովումը հնարավորություն է տալիս քաղաքացիներին խնայել ժամանակն ու հասցնել ժամանակին կատարել պարտավորությունները:
Վճարումների, ինչպես նաև տեղեկանքների ստացման համար պետք է մոտենալ վարչական շրջանների եկամուտների բաժին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր: