Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին
24/12/2019 17:57
Կիսվել

Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» նորացված ծրագրի մեկնարկի մասին

Beeline-ը հայտարարում է «Beeline Bonus» ծրագրի նոր պայմաններով մեկնարկի մասին։ «Beeline Bonus»-ը հնարավորություն է տալիս բջջային կապի բաժանորդներին կուտակել բոնուսային միավորներ և փոխանակել ընկերության կողմից առաջարկվող մի շարք ծառայություններով:

Բոնուսային ծրագրում բաժանորդները կարող են գրանցվել հետևյալ եղանակներով. «My Beeline Armenia» հավելվածի  «Բոնուս» բաժնում, www.beeline.am կայքից «Անձնական գրասենյակի» միջոցով, կամ հավաքելով *555# հրահանգը։ Անձնական գրասենյակի կամ *555# հրահանգի միջոցով գրանցվելու դեպքում կտրամադրվի 100 միավոր, իսկ «My Beeline Armenia» հավելվածի միջոցով գրանցվելիս՝ 200 միավոր:

Նոր ծրագրում հաճախորդներին կտրամադրվի կարգավիճակ՝ Standard, Silver, Gold կամ Platinum համաձայն վերջին 6 ամսվա կատարված ծախսերի և միավորների կուտակումը կիրականանա համաձայն այդ կարգավիճակի համար սահմանված գործակցի. բջջային կապի ծառայությունների համար ծախսված յուրաքանչյուր 10 դրամի դիմաց՝ 1-ից 1,7 միավոր:

«Beeline Bonus»-ում կուտակած միավորները կարող են փոխանակվել ինտերնետի, րոպեների և SMS-ների փաթեթներով, ինչպես նաև գեղեցիկ համարներով (բացառությամբ 033 կոդի)։ Մեր սպասարկման սրահներում կանխիկ գումարով հեռախոսներ գնելու դեպքում Gold կարգավիճակի բաժանորդները կստանան 5 %, իսկ Platinum կարգավիճակ բաժանորդները 7% զեղչ:

«Մենք գնահատում ենք մեր բաժանորդների նվիրվածությունը և ցանկանում ենք մեր շնորհակալությունը հայտնել ոչ միայն խոսքերով, այլ նաև մեր նոր բոնուսային ծրագրի միջոցով։ Վստահ եմ՝ «Beeline Bonus» ծրագիրը մեր ծառայությունների օգտագործումը կդարձնի էլ ավելի հաճելի և շահավետ։ Շնորհակալ եմ բոլոր մեր բաժանորդներին Beeline-ը ընտրելու համար և խոստանում եմ գալիք տարում նոր ավելի հետաքրքիր ծառայություններ և առաջարկներ», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Գործող Gold և VIP կարգավիճակի բաժանորդները կանցնեն նոր  բոնուսային ծրագրին իրենց կարգավիճակով՝ որպես Gold և Platinum և վեց ամիսների ընթացքում բավականաչափ բոնուսներ հավաքելով կարող են այն պահպանել:

«Beeline Bonus» ծրագիրը հասանելի է ֆիզիկական անձ հանդիսացող բջջային կապի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, բացառությամբ «COMBO», «Մարզային 3500» և «Մարզային 5500» սակագնային փաթեթների հավելյալ SIM քարտերին, ինչպես նաև «Ինտերնետ Այսօր», «Drive», «Infinity», «Step» ՍՓ-ներին, և իրավաբանական անձանց համար նախատեսված բոլոր ՍՓ-ներին:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին,  զանգահարելով 0611 անվճար համարին կամ Beeline-ի մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։  «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

 

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67