Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 495.00+95.50 EUR SELL - 404.50-2.00
OIL:  BRENT - 115.42+0.60 WTI - 101.31+0.53
COMEX:  GOLD - 4058.80+0.91 SILVER - 54.29+0.33
COMEX:  PLATINUM - 1539.00+1.24
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.95+0.17 EUR/GBP - 1.1121-0.46
FOREX:  EUR/USD - 1.1121-0.46 GBP/USD - 1.3298-0.31
STOCKS RUS:  RTSI - 989.46+1.67
STOCKS US: DOW JONES - 52377.57+0.03 NASDAQ - 26477.81+1.18
STOCKS US: S&P 500 - 7722.60+0.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10686.54-0.75 CAC40 - 7887.14+0.51
STOCKS EUR:  DAX - 25590.77+0.71
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
Դավիթ Անանյան. Եկամուտները հայտարարագրող շոու բիզնեսի ներկայացուցիչների թիվն ավելանում է
13/01/2020 16:22
Կիսվել

Դավիթ Անանյան. Եկամուտները հայտարարագրող շոու բիզնեսի ներկայացուցիչների թիվն ավելանում է

Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրումների թիվն ավելանում է:

Ինչպես «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց շատ են օգնում՝ հարկ վճարելու մշակույթ ձևավորելու հարցում։

«Հայտարարագրողների թիվն ավելացել է: Եթե չեմ սխալվում, շուրջ 20-ի է հասել արդեն: Այս տարի նորից ուշադրության կենտրոնում կլինեն շոու բիզնեսի շատ հարգելի ներկայացուցիչները, որպեսզի տեսնենք այդ թիվը անգամներով է ավելանում, թե գոնե թվաբանական պրոգրեսիայով»,-ասաց Անանյանը:

Անդրադառնալով նրան, թե ինչու են «թիրախավորել» շոու բիզնեսի ներկայացուցիչներին՝ ՊԵԿ նախագահը նշեց՝  իրենք բազմաթիվ առիթներ են ունեցել ասելու, որ շոու բիզնեսի ներկայացուցիչների օժանդակության կարիքն ունեն որպեսզի մշակույթ ստեղծեն: Նա նկատեց՝ Առաջին ալիքի ամանորյա «Չվերթ 1» շոուի մի մասը նվիրված է եղել հարկ վճարելու մշակույթի կայացմանը: Անանյանը խնդրել է գործընկերներին դրանից որոշակի դրվագներ տեղադրել իրենց կայք-էջում: «Շոու բիզնեսի ներկայացուցիչները մեզ շատ են օգնում, և արդեն մշակույթի մակարդակի են հասցնում հարկեր վճարելը»,-ասաց նա:

Անանյանը քրեական գործերի մասին խոսելուց ձեռնպահ մնաց՝ նախաքննությանը որևէ կերպ չմիջամտելու համար: Սակայն շեշտեց՝ կարևորն այն գործերը չեն, կարևորն այն է, որ ազգաբնակչության մեջ առաջացել է հարկեր վճարելու նկատմամբ եթե ոչ մշակույթ, ապա գոնե առնվազն հետաքրքրություն: «Եթե մարդիկ տարիներ շարունակ չեն էլ մտածել, որ հարկ վճարելը պետք է և սահմանադրական առումով դա անձի իրավական պարտականությունն է, ապա արդեն կան մարդիկ, որոնք հետաքրքրվում են իրենց սահմանադրական պարտականությունների կատարմամբ»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Պետական եկամուտների կոմիտեն 2019-ի հունիսից  սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները և չեն հայտարարագրում: Հոկտեմբեր ամսին ՊԵԿ-ը հայտնել էր, որ ի թիվս սույն թվականի ապրիլ ամսին հայտարարագրեր (հարկային հաշվարկներ) ներկայացրած երգիչների` իրենց եկամուտները հայտարարագրել են նաև Իվետա Մուկուչյանը, Արսեն Սաֆարյանը,  Սիլվա Հակոբյանը, Ալբերտ Սիմոնյանը (Թաթան), Արման Հովհաննիսյանը: Դեկտեմբերին ՊԵԿ-ից հայտնել էին, որ 10 ներկայացուցիչներ արդեն հայտարարագրել են իրենց եկամուտները, իսկ ոմանց նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83