Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դավիթ Անանյան. ՊԵԿ-ում 967 մարդ նախորդ տարի ազատվել է աշխատանքից
13/01/2020 20:13
Կիսվել

Դավիթ Անանյան. ՊԵԿ-ում 967 մարդ նախորդ տարի ազատվել է աշխատանքից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում նախորդ տարի աշխատանքից ազատվել է 967 մարդ, աշխատանքի է ընդունվել մոտ 600-ը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով պարգևավճարներին առնչվող հարցին:

«2019-ի ընթացքում ՊԵԿ-ից 967 հոգի ազատվել են՝ մի մասը սեփական դիմումի համաձայն, մի մասը՝ կրճատումների արդյունքում: Ընդունել ենք 600-ից մի փոքր պակաս թվով աշխատակցի: Տարբերությունը մեր օպտիմիզացիան է, այսինքն՝ մոտ 380 հաստիք օպտիմիզացիա ենք արել, բայց նաեւ կարողացել ենք սերնդափոխություն անել։ Դրա հետ մեկտեղ, ցավոք, ունենք այնպիսի անձինք, որոնք ամեն դեպքում դիմում են ներկայացրել եւ գնացել մասնավոր հատված», – ասաց Անանյանը:

Նա պարզաբանեց՝ պարգևավճարներ ստացել են բոլորը՝ թե անցյալ տարի, թե դրան նախորդող տարում: Անանյանը նկատեց՝ շատ դեպքերում հանրության մոտ բարձր եկամուտ ունեցողի մոտ նկատմամբ վերապահում: «Դա լավ ճանապարհ չէ, և լավ տեղ չի տանում: Մենք կառավարությունով կարողացանք հասնել նրան, որ եթե ուզում ենք ունենալ պրոֆեսիոնալ անձնակազմ, գոնե այդ անձնակազմի և մասնավոր հատվածի միևնույն մասնագիտության մեջ նաև որոշակի ֆինանսական մրցակցություն պետք է կարողանանք ապահովել»,-ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ հարկային հսկողություն իրականացնող ստորաբաժանումներն այնքան բազմաբան են, որ շատ դեպքերում բաժնի պետը, վարչության պետը, տեղակալը մասնավոր հատվածում պատրաստի ֆինանսական տնօրեններ, գլխավոր հաշվապահներ են: Նա նկատեց՝ այդ մասնագիտությունները բավականին պահանջված են և բավականին բարձր են վարձատրվում: «Հիմա մենք ունեինք ընտրություն։ Պետք է որոշակի արժանապատիվ վաստակի չափ կարողանայինք ապահովել, որ արտահոսք չլիներ, իսկ արտահոսք եղել է»,-ասաց նա:

Անանյանի կարծիքով՝ պարգևավճարների մասով հանրության մոտ ընդգծված այդպիսի սուր քննադատական խոսք չկա զուտ այն պատճառով, որ հանրությունը մի փոքր հասկացել է կառավարությանը: «Մենք չպետք է շատ եկամուտներ վաստակենք, այնպես, որ սոցիալական բում առաջացնի, բայց մենք պետք է ունենանք գոնե այնպիսի եկամուտների առաջարկման համակարգ, որ մեր մասնագետները լինեն մրցունակ կամ մեր մասնագետներին առաջարկվող պաշտոնները և դրանց վարձատրությունները լինեն մրցունակ մասնավորի նկատմամբ»,-ասաց նա:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98