Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Տիգրան Խաչատրյան. Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով, ուղղակի ներդրումները նվազել են
14/01/2020 19:05
Կիսվել

Տիգրան Խաչատրյան. Օտարերկրյա ներդրումների ծավալն 9 ամսում աճել է 268 մլն դոլարով, ուղղակի ներդրումները նվազել են

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալը 2019-ի 9 ամսվա կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ աճել է 268 մլն դոլարով, սակայն նույն ժամանակում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը նվազել է 60 մլն դոլարով:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ասուլիսում հայտնեց, որ 2020-ին ակնկալում են ավելի լավ ցուցանիշ:

«9 ամսվա արդյունքներով օտարերկրյա ներդրումների ներհոսքը 268 մլն դոլարով ավելին է եղել, քան 2018-ի ընթացքում: Դա լավ է, այսինքն՝ մենք ունենք 9 ամսվա կտրվածքով Հայաստան եկած ավելի շատ դրամական հոսք, քան Հայաստանից դուրս եկած: Սակայն կա նաև մեկ ուրիշ ցուցանիշ՝ հիմնական միջոցներում համախառն կուտակումների ցուցանիշը: Արդեն երրորդ տարին է, որ մենք կունենանք համախառն ներքին արդյունքում մոտավորապես 16 տոկոս  ցուցանիշ, որը ներառում է և՛ պետության, և՛ մասնավոր հատվածի կողմից հիմնական միջոցներում կատարվող ներդրումները»,-ասաց Խաչատրյանը:

Կառավարությունը ծրագրային նպատակ է սահմանել ոչ պակաս, քան 25 տոկոսը՝ ՀՆԱ-ի նկատմամբ: Նախարարը նկատեց՝ առաջիկայում պետք է անեն երկու բան՝ նախ պետք է ավելացնեն պետական ներդրումները: Նրա կարծիքով՝ ենթակառուցվածքների որակը բարելավելով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում արդյունավետ բիզնեսով զբաղվելու համար, դա իր հերթին նպաստում է մասնավոր ներդրումների աճի ցուցանիշին:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ օտարերկրյա ուղղակի ներդրումների թիվը 9 ամսվա կտրվածքով պակաս է եղել 60 մլն դոլարով, այնուհետև պարզաբանեց, թե օտարերկրյա ուղղակի ներդրումն ինչով է տարբերվում օտարերկրյա ներդրումից: «Եթե օտարերկրյա ներդրումները գալիս են այն կազմակերպությունների միջոցով, որոնցում օտարերկրյա բաժնեմասը 10 տոկոս և ավելին է, ապա այդ հոսքը որակվում է որպես օտարերկրյա ուղղակի ներդրում, այլապես դիտարկվում է որպես օտարերկրյա ներդրում»,-ասաց նա:

Նախարարը շեշտեց՝ 2019-ի ցուցանիշը դեռևս այն չէ, որն իրենք ունեն իրենց նպատակներում, բայց վստահ են, որ 2020-ն էապես տարբեր է լինելու 2019-ից: «Այսինքն՝ 2019-ը կլինի մոտավորապես նույն կերպ, ինչպես եղել են 2018-ը և 2017-ը, բայց 2020-ը ներդրումային ցուցանիշով ավելի լավ կլինի»,- եզրափակեց նախարարը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52