Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը
30/01/2020 21:05
Կիսվել

Մեկնարկել է «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը

Մեկնարկել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացվող և  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագիրը:

Ծրագրի բովանդակության, մասնակցության չափանիշների, հայտերի գնահատման կարգի, ինչպես նաև ծրագրի իրականացման վերաբերյալ այլ տեղեկատության ներկայացման նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը անցկացնում է տեղեկատվական միջոցառումներ գործարար համայնքի, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Երևանում կայացած տեղեկատվական հանդիպման ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, գոհունակություն է հայտնել ծրագրի հանդեպ իրենց հետաքրքրության համար և նշել, որ ուրախ կլինի տեսնել մասնակիցներից շատերին ծրագիրն իրականացնողների թիմում։ Նաիրա Մարգարյանը հիշեցրել է, որ  Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրով նախատեսված է ստեղծել մասնագիտացված կենտրոններ, որոնք կաջակցեն ՓՄՁ-ներին և անհատ ձեռներեցներին լուծելու իրենց խնդիրները և այդպիսով կխթանեն վերջիններիս արտադրական ու արտահանման կարողությունները։

ՓՄՁ աջակցության ծրագրերի ղեկավար Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ հանդիպումը կազմակերպվել է հանգամանալից ներկայացնելու ծրագրի նպատակը, մրցույթին մասնակցության, հայտերի ներկայացման չափորոշիչները և ծրագրի հետ առնչվող այլ հարցեր։ Նա շեշտել է, որ մրցույթը բաց է արտահանման բարձր ներուժ ունեցող բոլոր ոլորտների համար, սակայն առաջնահերթությունը տրվելու է գյուղատնտեսությանը, սննդի վերամշակմանը և տեքստիլին:

«Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջազգայնացման ծրագրերի համակարգող Լիլիթ Ափուջանյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առանձին բաղադրիչների, մասնակցության պահանջների, հայտերի գնահատման չափանիշների, նախատեսվող գործընթացի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։

«Արտահանողի զարգացման դրամաշնորհներ» ծրագրի հիմնական նպատակը հանրապետության տարածքում ձեռներեցների համար համատեղ օգտագործման ռեսուրս կենտրոնների ստեղծումն է՝ հզորացնելու ՓՄՁ-ների արտադրական, առևտրի և արտահանման կարողությունները:
Ծրագրի մեկնարկի վերաբերյալ  տեղեկատվությունը ՓՄՁ-ներին առավել հասանելի դարձնելու համար առաջիկայում տեղեկատվական միջոցառումներ կանցկացվեն նաև Հայաստանի բոլոր մարզերում։
Արտահանողի զարգացման դրամաշնորհների ընդհանուր ֆոնդը կազմում է 1,800,000 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ ծրագրին մասնակցելու հայտերի ներկայացման ժամկետը փետրվարի 5-ից մինչև մարտի 20-նն է։

Ծրագրի վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69