Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է տնտեսական ցուցանիշները
Վիճակագրության կոմիտեն հրապարակել է 2019թ. դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ըստ այդմ՝ դեկտեմբերը գերազանցել է տարվա բոլոր ռեկորդները՝ ապահովելով 10.7 տոկոս տնտեսական ակտիվության աճ:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդ որում, արտահանումն աճել է 13 տոկոսով: Ծառայություններն աճել են՝ 11.6 տոկոսով, արդյունաբերությունը՝ 6.4 տոկոսով, շինարարությունը՝ 4.9 տոկոսով, աշխատավարձերը՝ 5.4 տոկոսով: Տարվա արդյունքներն ավելի ռեկորդային են: Կներկայացնեմ ավելի ուշ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: