Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում
03/02/2020 21:38
Կիսվել

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը՝ աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում

2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index 2019 թ. վարկանիշավորման զեկույցը, որում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 59-րդ տեղը:

Այս առնչությամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը շնորհավորում և ներդրված ջանքերի համար շնորհակալություն է հայտնում հետազոտական կենտրոնի աշխատակազմին՝ նշելով, որ «Ամբերդ» կենտրոնի այս հաջողությունը մեծ ձեռքբերում է հատկապես հիմա, երբ փորձ է արվում կրթության որակի բարձրացումը ապահովել գիտության և հետազոտության հենքի վրա: «Եվ այս համատեքստում մեր համալսարանական ուղեղային կենտրոնի այս նշանակալի ձեռքբերումը շատ ենք կարևորում, մեծ պատիվ ենք համարում այդ հեղինակավոր վարկանիշային զեկույցում ընդգրկվելը: Հուսով եմ՝ առաջիկայում կունենանք նաև վարկանիշի բարելավում»,- նշում է բուհի ղեկավարը:

Նշենք, որ Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում և հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ և մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում:

Հավելենք, որ բացի ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնից, «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ Հարավային Կովկասի երկրները ներկայացնող այլ համալսարանական ուղեղային կենտրոններ չկան: «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ տեղ է գտել Հայաստանը ներկայացնող 10 ուղեղային կենտրոն: Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ Հայաստանում գործում է 30 ուղեղային կենտրոն:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69