Տնտեսական

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Հայկ Մնացականյանը՝ նավթի գնային տատանումների ու կորոնավիրուսի տնտեսական ազդեցության մասին
10/03/2020 22:13
Կիսվել

Հայկ Մնացականյանը՝ նավթի գնային տատանումների ու կորոնավիրուսի տնտեսական ազդեցության մասին

Այս օրերին աշխարհի ուշադրությունը սևեռված է կորոնավիրուսի աշխարհանվաճման ու նավթի գների տատանումների վրա։  Բարեբախտաբար նավթի գնանկումը Հայաստանի վրա առանձնապես ազդեցություն չի ունենա, քանի որ մեր տնտեսությունը նավթի պաշարների «հույսին» չէ։ Տնտեսագետ Հայկ Մնացականյանի հետ քննարկել ենք նավթի գնային տատանումների ու կորոնավիրուսի ազդեցությունը Հայաստանի և աշխարհի տնտեսության վրա։

Տնտեսագետը նկատում է՝ նավթի գնի կայունացման միտում արդեն կա. իջած գնից մոտ 10 տոկոսով ավելացել է արժեքը։

«Այն երկրները, որոնք ունեն դիվերսիֆիկացված տնտեսություն, օրինակ՝ ԱՄՆ-ն, տնտեսական էական խնդիրներ չեն ունենա նավթի գնի տատանումների պատճառով, իսկ այն երկրները, որոնց տնտեսության մեջ, արտահանման կառուցվածքում նավթն ունի մեծ տեսակարար կշիռ, որոշակի ազդեցություն կունենա, եթե այս վիճակը երկար տևի», – ասում է մասնագետն ու նկատում՝ մեզ համար սա կարող է հանգեցնել  դիզելային վառելիքի գնանկման, բայց կարևոր է ունենալ մրցակցային դաշտ, – «Եթե դրսում գնանկում լինի, իսկ Հայաստանի շուկայում ունենանք օլիգոպոլ համաձայնություն, այստեղ գինը դժվար իջնի»։

Հայկ Մնացականյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակի կարճաժամկետ պահպանման դեպքում Հայաստանի վրա զգալի ազդեցություն չի լինի։

Տնտեսագետը լավատեսորեն է տրամադրված. հույս ունի, որ Հայաստանը ժամանակի մարտահրավերները պատվով կհաղթահարի։ Ի դեպ, 2020-ը իսկական մարտահրավեր է նետել աշխարհին կորոնավիրուսի տեսքով։ Մի շարք զարգացած երկրներ արդեն մտահոգվում են տնտեսության վիճակով։ Մնացականյանը կարծում է, որ կորոնավիրուսն աշխարհին տնտեսական ճգնաժամի առաջ չի կանգնեցնի։ Ավելին՝ տնտեսագետը կարծում է, որ կորոնավիրուսը կդրդի աշխարհին ունենալ առավել զարգացած առողջապահական համակարգ, թեև դա էլ իր գինն ունի, վառ օրինակն են աշխարհի զբոսաշրջային քաղաքները, որոնցում առաջ ոտնաչափ տեղ գտնել անգամ հնարավոր չէր, իսկ այսօր ամենուր դատարկություն է։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69