Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵԱՏՀ նախարարը վստահ է՝ միությունից մի շարք ապրանքների գծով արտահանման արգելքը հունիսի վերջին կվերանա
30/04/2020 16:32
Կիսվել

ԵԱՏՀ նախարարը վստահ է՝ միությունից մի շարք ապրանքների գծով արտահանման արգելքը հունիսի վերջին կվերանա

Եվրասիական տնտեսական միության տարածքից դեպի այլ երկրներ մի խումբ ապրանքների արտահանման արգելքը ժամանակավոր է, դրանք հավանաբար հունիսի 30-ից հետո չեն գործի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանը՝ պարենային անվտանգության ոլորտում ԵԱՏՄ երկրների իրավիճակի վերաբերյալ՝ Երևան-Մոսկվա-Մինսկ առանց տեսակամուրջի ընթացքում: Նա նախ ներկայացրեց այս սահմանափակումների կիրառման պատճառը. «Նույնիսկ այսօր առկա ոչ մեծ սահմանափակումները դրվել են ոչ թե այն տեսանկյունից, որ վախենում ենք, թե միության ներսում սնունդը չի բավականացնի, այլ այն տեսանկյունից, որ դա ադեկվատ ռեակցիա է այն փոփոխություններին, որոնք տեղի են ունենում որոշակի ապրանքների պահանջարկի և գների հնարավոր բարձրացման հետ կապված»:

Նա նկատեց՝ երբ որևէ ապրանքի հրատապ պահանջարկ կա, այդ բիզնեսի պահանջարկն ընդլայնվում է, գինը սկսում է բարձրանալ: Հետևաբար, որպեսզի նման շահարկումներ չլինեն, կիրառվել են նման սահմանափակումներ: Քամալյանը վստահեցրեց՝ սահմանափակումներն ամբողջությամբ ժամանակավոր են: «Սահամանափակումների ոչ մեծ ցանկը, որն այսօր ընդունված է, չեն գործի, վստահ եմ, մինչև հունիսի 30-ը: Որոշների մասով արդեն սահմանափակումները վերացնում ենք»,-ասաց նա:

Ավելի վաղ ԵԱՏՀ-ն, կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված, որոշել էր արգելել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների արտահանումը միությունից դուրս: Միևնույն ժամանակ որոշում էր կայացվել ժամանակավորապես զրոյացնել երրորդ երկրներից ԵԱՏՄ տարածք ներկրվող պարենային և գյուղատնտեսական որոշ ապրանքների մաքսատուրքերը, բժշկական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ տարածք ժամանակավորապես թույլատրել արտոնյալ պայմաններով:

 

Աննա Գրիգորյան

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98