Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ
16/05/2020 16:57
Կիսվել

Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 մլրդ դրամ

Պետությունը հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում բաշխել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1.1 միլիոն ֆիզիկական անձ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին իր ասուլիսում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «100 փաստ նոր Հայաստանի մասին»:

Վարչապետը նախ հիշեցրեց, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարությունը հաստատել է 18 հակաճգնաժամային միջոցառում, որոնցից 7-ն ունեն տնտեսական բնույթ, 11-ը՝ սոցիալական։

«Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում այսօրվա դրությամբ բաշխվել է 84.4 միլիարդ դրամ, որից օգտվել է 48 հազար 400 իրավաբանական եւ շուրջ 1 մլն 100 հազար ֆիզիկական անձ: Հակաճգնաժամային առաջին միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 513 տնտեսավարող սուբյեկտների ձեռք բերած 31.7 միլիարդ դրամ արժեքով վարկերի տոկոսադրույքները: Աշխատավարձի և հարկերի վճարման նպատակով ձեռք բերված մասը սուբսիդավորվել է ամբողջությամբ, այսինքն վարկը հասանելի է 0 տոկոսով, հումքի, սարքավորումների, կոմունալ վճարների և սննդի գծով ծախսերի մասը սուբսիդավորվել է 6-10 տոկոսով, այսինքն            ՝ վարկը հասանելի է 2-6 տոկոսով»,- ասաց Փաշինյանն ու նշեց՝ վարկի մայր գումարի մարման համար նախատեսված է մինչև 6 ամիս արտոնյալ ժամանակահատված:

Հակաճգնաժամային երկրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 8195 տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց 11.6 մլրդ դրամ արժեքով գյուղատնտեսական նշանակության վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ՝ վարկը հասանելի է փաստացի 0%-ով: Փաշինյանը նկատեց, որ բացի դա՝ կառավարությունը 6 միլիարդ դրամ է տրամադրել բանկային համակարգին՝ գյուղատնտեսական վարկավորում ապահովելու նպատակով: «Քանի որ ճգնաժամային իրավիճակ ունեինք, և բանկերն ավելի մեծ ռիսկեր էին տեսնում գյուղատնտեսությունը վարկավորվելու համար, մենք բյուջեի միջոցներից 6 մլրդ տրամադրել ենք բանկերին, որ նրանք վարկեր տրամադրեն գյուղացիներին: Բանկերը հետագայում այդ գումարը պետք է վերադարձնեն կառավարությանը»,- ասաց Փաշինյանը:

Հակաճգնաժամային երրորդ միջոցառմամբ կառավարությունը սուբսիդավորել է 24-500 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող 744 տնտեսավարող սուբյեկտների 8.3 մլրդ դրամ արժեքով արտոնյալ վարկերը: Վարկերի տոկոսները կկազմեն՝ առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում՝ 12%, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում: Փաշինյանը հիշեցրեց, որ այս ծրագրով արտոնյալ վարկեր են տրամադրում այն ընկերություններին, որոնք նախորդող ժամանակաշրջանում չեն ունեցել ժամկետնանց հարկային և վարկային պարտավորություններ, այսինքն՝ եղել են բացառիկ կարգապահ, ճշգրտորեն կատարել են իրենց պարտավորությունները: «Եվ մենք սրանով գնահատանքի տուրք ենք մատուցում այդ ընկերություններին»,- ասաց վարչապետը:

Կառավարությունը մայիսի 14-ի նիստում որշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայաստանում մայիսի 18-ից ամբողջությամբ կգործարկվի հանրային տրանսպորտը:

 

Աննա Գրիգորյան

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52