Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՊԵԿ. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է
25/05/2020 13:34
Կիսվել

ՊԵԿ. ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետը կրճատվում է

Պետական եկամուտների կոմիտեն, կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ հարկային և մաքսային կարգապահության ապահովմանն  ուղղված միջոցառումների ծրագրի շրջանակում խնդիր է դրել տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմման նպատակով առավել կրճատել ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների վերադարձի ժամկետները:

«Այսպես` 2020թվականի հունվար-ապրիլ ամիսների կտրվածքով, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով միասնական հաշվին մուտքագրման ենթակա` ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների (այդ թվում` բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների) գծով միասնական հաշվին մուտքագրման ուսումնասիրության դիմումների ստացման ամսաթվից մինչև դրանց միասնական հաշվին մուտքագրման միջին ժամանակահատվածը կրճատվել է շուրջ 9 օրացուցային օրով:

Տարեցտարի մեծանում է նաև ԱԱՀ վճարող հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների համար ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի չափը, ինչը հիմնավորվում է նաև թվային ցուցանիշներով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (հարկ վճարողներին է վերադարձվել) ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար` 41,8 մլրդ դրամ գումարի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 36,1 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ միասնական հաշվին ավել է մուտքագրվել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար շուրջ 5,7 մլրդ դրամի չափով, կամ աճը կազմել է 15,8%: Մասնավորապես`

– 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 24,4 մլրդ դրամ: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 24,1 մլրդ դրամ: 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 334 մլն դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 1,4%:

– 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) հաշվետու եռամսյակին (կիսամյակին) հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող (բյուջեից հաշվանցման ենթակա) դեբետային գումար` 17,4մլրդ դրամի չափով: 2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին միասնական հաշվին մուտքագրված ԱԱՀ-ի փոխհատուցվող դեբետային գումարը կազմել է 12 մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ ԱԱՀ-ի  փոխհատուցվող դեբետային գումարների մասով միասնական հաշվին ավել է մուտքագրվել շուրջ 5,4 մլրդ դրամի չափով գումար, կամ աճը կազմել է 44,6%:

Փոխհատուցվող ակցիզային հարկի գումարի մասով արձանագրվել է հետևյալը. 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակցիզային հարկի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության նպատակով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով միասնական հաշվին է մուտքագրվել (վերադարձվել) 69,1մլն դրամ: 2019 թվականի համադրելի ժամանակահատվածում ակցիզային հարկի մասով միասնական հաշվին գումար չի մուտքագրվել:

2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ակնհայտ աճ է արձանագրվել նաև հիփոթեքային վարկի տոկոսների մարմանն ուղղվող եկամտային հարկի գումարների մասով: Այսպես` 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը կազմել է 3,4 մլրդ դրամ:  2019 թվականի հունվար-ապրիլ ամիսներին նույն ցուցանիշը կազմել է 2մլրդ դրամ: Այսինքն, 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2019 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ վարկառուներին (համավարկառուներին) հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գծով ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված վճարման հանձնարարականներում ներառված (վերադարձված) եկամտային հարկի գումարը ավել է կազմել շուրջ 1,4 մլրդ դրամ, կամ աճը կազմել է 71,4%»,- ասված է հաղորդագրության մեջ:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25