Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր
27/05/2020 19:37
Կիսվել

Զբոսաշրջության ոլորտի տնտեսավարողները ստացել են մոտ 3.5 մլրդ դրամի արտոնյալ վարկեր

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պայմաններում զբոսաշրջութան ոլորտում գործունեություն ծավալող  կազմակերպությունները աջակցության ծրագրերի շրջանակում կարճ ժամանակում ստացել են արտոնյալ վարկեր՝ ընդհանուր մոտ 3.5 մլրդ դրամի չափով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հարցին:

Պատգամավորը աշխատանքային քննարկում է ունեցել տուրիզմի ոլորտի ընկերությունների հետ, ոլորտին փոխկապակցված մի շարք ընկերություններ հայտնվել են դժվարին իրավիճակում: Պատգամավորը հետաքրքրեց՝ տուրիզմի ոլորտի մասով կառավարությունն ի՞նչ քաղաքականություն է վարում, ի՞նչ քայլեր են իրականացվելու, որ մեղմվի վիճակը:

 «Ունեցել ենք երկու հիմնական միջոցառում: Առաջինը բանկային համակարգի միջոցով ֆինանսական միջոցների հրատապ անհրաժեշտություն ունեցող կազմակերպությունների վարկավորումն էր: Երրորդ միջոցառմամբ հատկացրել ենք դրամական միջոցներ՝ թույլատրելի ոլորտներում: Զբոսաշրջութանը վերաբերող երեք հիմնական ոլորտները՝ հանրային սնունդ, հյուրանոցային կամ հյուրատնային ծառայությունները և զբոսավարների ծառայությունները, կարող էին լինել շահառու: Այդ բոլոր կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար ապահովեցինք պարզեցված եղանակով, առանց ֆինանսական համակարգի միջնորդության՝ վարկավորման մեխանիզմներ»,-ասաց նախարարը:

Նա նշեց՝ երրորդ միջոցառման շրջանակում այսօրվա դրությամբ մոտ 800 շահառու կազմակերպություններ կան, որոնց մեկ երրորդը՝ 270 կազմակերպություն, ծառայություններ են մատուցում հիշատակված ոլորտներում: Եվ նրանք այդ 1.5-2 ամսվա ընթացքում ստացել են 8 մլրդ դրամի մեկ երրորդ չափով՝ 2.7 մլրդ դրամի կարգի միջոցներ: Իսկ առաջին միջոցառման շրջանակում ստացել են մոտ 800 մլն դրամ: «Չնայած շատ կարճ ժամանակին՝ այդ կազմակերպությունների համար արագ ձևով արտոնյալ վարկեր ենք ապահովել՝ մոտ 3.5 մլրդ դրամ գումարի չափով: Սակայն կան դեռ չլուծված հարցեր, որոնք քննարկումների արդյունքում բարձրացվում են»,-ասաց Խաչատրյանն ու նշեց՝ բարձրացված հարցերից ևս մեկը առանձնացրել են և մտածում են, որ առաջիկայում կգտնեն ճիշտ լուծում:

Աննա Գրիգորյան

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98