Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Կենտրոնական բանկ. ՖՆԴ ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի 5-րդ նիստ
01/06/2020 11:06
Կիսվել

Կենտրոնական բանկ. ՖՆԴ ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի 5-րդ նիստ

ՀՀ կենտրոնական բանկը և Ֆինանսական ներգրավման դաշինքը 2020 թ․ հունիսի 1-ից 3-ը կազմակերպում են Ֆինանսական ներգրավման քաղաքականության փորձագետների խմբի (ՖՆՔՓԽ) 5-րդ նիստը․ սա տարածաշրջանային առաջին նախաձեռնությունն է, որն անցկացվելու է վիրտուալ տիրույթում՝ հաշվի առնելով COVID-19-ի պատճառած համաշխարհային ճգնաժամը:

Յոթ երկրների ֆինանսական հատվածի կարգավորողներ և քաղաքականություն մշակողներ, որոնք ներկայացված են ՖՆԴ-ի Արևելյան Եվրոպայի & Կենտրոնական Ասիայի քաղաքականության նախաձեռնության (ԱԵԿԱՔՆ) կողմից, միջոցառմանը մասնակցում են գիտելիքի և փորձի փոխանակման նպատակով՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի կենտրոնական բանկերը, ինչպես նաև Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալությունը և Մոնղոլիայի ֆինանսական կարգավորման հանձնաժողովը:

«Մենք հպարտ ենք, որ ՖՆԴ-ի հետ արդյունավետ համագործակցության երկար պատմություն ունենք: Հայաստանում տեղի են ունեցել աշխատանքային խմբի նիստեր և իրականացվել համատեղ ուսուցման ծրագրեր, և այժմ մենք անցկացնում ենք ԱԵԿԱՔՆ-ՖՆՔՓԽ վիրտուալ հանդիպում: Ճիշտ է, մենք չենք կարողանում անձամբ հանդիպել ձեզ՝ աշխարհում ստեղծված իրավիճակի պատճառով, այնուամենայնիվ ուրախ ենք, որ թվայնացված աշխարհը հնարավորություն է տալիս կապ պահպանել մարդկանց հետ տարբեր երկրներից և միևնույն ժամանակ թույլ է տալիս, որ մնանք անվտանգ և առողջ: Ես ավելի քան վստահ եմ, որ մեր աշխատանքի արդյունավետությունը չի տուժի», ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը:

ԱԵԿԱՔՆ-ի անդամները, ցանցի գլոբալ գործընկերների և ֆինանսավորողների հետ միասին, նույնպես մասնակցելու են Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (ԱԵԿԱ) տարածաշրջանում COVID-19-ի բերած հետևանքների քննարկումներին: ԱԵԿԱՔՆ-ը համավարակի դեմ պայքարում կոնկրետ մարտահրավերների լուծման ճանապարհին շեշտը դնելու է փոխներգործուն ուսուցման հնարավորությունների վրա, մասնավորապես՝ սպառողների պաշտպանության, ֆինանսական գրագիտության, թվային ֆինանսական ծառայությունների և ֆինանսական ներգրավման ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում:

«Ֆինանսական ներգրավումը քննարկվող մի քանի լուծումներից մեկն է, որը կարող է անհապաղ արծարծել այն խնդիրները, որոնք առկա են ցանցի երկրների՝ դժվար կացության մեջ հայտնված տնտեսություններում: Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գործող մեր անդամների հետ մենք քննարկում ենք ՖՆԴ COVID-19 քաղաքականության արձագանքը, ըստ որի արագ, կարիքների վրա հիմնված, բավականին գործնական և բարձր ազդեցություն ունեցող միջամտությունների համակցումը հնարավորություն է տալիս իրականացնել արագ արձագանքման քաղաքականություն և կանոնակարգերի կիրառում առանձնապես ուժեղ տուժած երկրներում, և դրանք կառուցված են անդամների կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները բավարարելու համար», ասաց ՖՆԴ գործադիր տնօրեն դոկտոր Ալֆրեդ Հաննիգը:

Եռօրյա միջոցառման ընթացքում կկազմակերպվի նաև կիբեռանվտանգության ոլորտում զարգացող-զարգացած երկրների երկխոսությունը, որին կհետևի թվային ֆինանսական գրագիտության մասին անդամների դասընթացը: Դրանից առավելագույն օգուտը կստանան նրանք, որոնք սերտորեն ներգրավված են եղել DFS-ին առնչվող կանոնակարգերի հետ կապված և կիբեռանվտանգությանն ու ֆինանսական գրագիտությանն առաջնայնություն տվող աշխատանքներում:

ՖՆԴ-ն, ԱԵԿԱՔՆ-ի անդամների հետ համատեղ, հրապարակելու է երեք նյութ, ինչը կօգնի, որ տարածաշրջանը ձևավորի իր գիտելիքների գրադարանը՝ դրանով իսկ աջակցելով ֆինանսական ներգրավման գործընթացն արագացնող քաղաքականության մշակմանը, և ինչը ՖՆԴ անդամները կարող են կիրառել ԱԵԿԱՔՆ-ից դուրս: «Ֆինանսական կրթության դասարանական սեմինարների երկարաժամկետ արդյունավետությունը գյուղական վայրերում. Հայաստանի օրինակը», «Ֆինանսական իրավասությունների մատրիցա մեծահասակների համար. քաղաքականության շրջանակ», և « Վարկերի էական պայմանների թերթիկ. արդյո՞ք դրանք աշխատում են․ Հայաստանի փորձը» նյութերը առկա են AFI կայքում՝ ներբեռնման համար:

«ԱԵԿԱ տարածաշրջանից գիտելիքի պրոդուկտները կօգնեն, որ է՛լ ավելի ակտիվ իրականացվեն ԱԵԿԱՔՆ-ի հիմնական ներառական ֆինանսական նպատակները, այդ թվում` տարածաշրջանի ֆինանսական ներգրավման փորձի փոխանակումը ԱԵԿԱՔՆ անդամների և ՖՆԴ ավելի լայն ցանցի հետ, կնպաստեն ԱԵԿԱՔՆ ղեկավարների բարձր մակարդակի քննարկումներին` ուղղված տարածաշրջանի ֆինանսական ներգրավման համար ռազմավարական ուղեցույցների տրամադրմանը և ֆինանսական ներգրավման քաղաքականության հիմնական հարցերում ԱԵԿԱ տարածաշրջանի ներգրավվածության խորացմանը», ասաց ՖՆԴ գործադիր տնօրեն դոկտոր Ալֆրեդ Հաննիգը:

Շարունակելով գիտելիքների փոխանակման և փոխներգործուն ուսուցման, ինչպես նաև Եվրոպայում ու Կենտրոնական Ասիայում ցանցի ներկայիս և հեռանկարային անդամներին առավել արդյունավետ և հարմարեցված ծառայություններ մատուցելու ջանքերը՝ ՖՆԴ-ի
Տնօրենների խորհուրդը հաստատել է Լյուքսեմբուրգում ՖՆԴ Եվրոպայի ներկայացուցչական գրասենյակ բացելու հարցը: ՖՆԴ-ի Աֆրիկայի տարածաշրջանային գրասենյակից հետո սա կլինի կազմակերպության՝ Կուալա Լումպուրի իր կենտրոնակայանից դուրս երկրորդ գրասենյակը: Նախատեսվում է, որ ՖՆԴ-ի Լատինաամերիկյան և Կարիբյան գրասենյակը կբացվի Կոստա Ռիկայում՝ այս տարվա վերջին:

2018 թ․ գործարկված ԱԵԿԱՔՆ-ը ՖՆԴ-ի տարածաշրջանային ամենաթարմ նախաձեռնությունն է և ԱԵԿԱ տարածաշրջանում ՖՆԴ անդամ հաստատությունների հիմնական հարթակը, որն աջակցում և զարգացնում է նրանց ֆինանսական ներգրավման քաղաքականությունն ու
նորմատիվային բազան և համակարգում փոխներգործուն ուսուցման տարածաշրջանային ջանքերը: ԱԵԿԱՔՆ-ը նպատակ ունի լուծել տարածաշրջանային մարտահրավերները և ԱԵԿԱ տարածաշրջանի ձայնն ավելի լսելի դարձնել ֆինանսական ներգրավման քաղաքականության
հիմնական հարցերում: ԱԵԿԱՔՆ-ի շրջանակներում գործող տեխնիկական անձնակազմից, որի կազմում է ՖՆՔՓԽ-ն, նշանակվում են առաջնային կամ այլընտրանքային անդամներ և ուղղակիորեն ներգրավված են ֆինանսական ներգրավման տեխնիկական աշխատանքներում:

ՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է, որի հիմնական նպատակը գների և ֆինանսական կայունության ապահովումն է: ՀՀ կենտրոնական բանկը հանդիսանում է ՖՆԴ ցանցի ակտիվ անդամ: 2011 թ. ցանցին միանալուց ի վեր՝ ՀՀ ԿԲ-ն կատարել է Մայայի հռչակագրի վեց հանձնառություններ՝ իր գիտելիքները, ըմբռնումներն ու հմտությունները է՛լ ավելի բարելավելու և, ըստ այդմ, իր ազգային սահմաններում ֆինանսական ներգրավումը խորացնելու, ինչպես նաև իր փորձը նմանակից երկրների հետ կիսելու նպատակով: ՀՀ ԿԲ ֆինանսական ներգրավման առաջնահերթությունների շարքում է ֆինանսական գրագիտությունը, ֆինանսական գրագիտության գնահատումները, որոնք օգտագործվել են 2014 թ. Ֆինանսական կրթության ազգային  ռազմավարության (ՖԿԱՌ) մշակման համար: Նույն թվականին ԿԲ-ն գործարկեց Ֆինանսական կարողությունների գնահատման նախագիծը` Հայաստանում ֆինանսական հնարավորությունների ազգային հենք մշակելու և ՖԿԱՌ-ի համար չափելի թիրախները որոշելու համար:

ՖՆԴ-ն ֆինանսական ներգրավման քաղաքականության և կարգավորման ոլորտում աշխարհի առաջատար կազմակերպությունն է: ՖՆԴ-ի կազմում գործում են շուրջ 100 անդամ կառույցներ, այդ թվում՝ կենտրոնական բանկեր, ֆինանսների նախարարություններ և այլ ֆինանսական կարգավորողներ՝ ավելի քան 80 զարգացող և զարգացող երկրներից: ՖՆԴ-ն քաղաքականություն մշակողներին խրախուսում է ապահովել հանրության թերսպասարկվող զանգվածների համար որակյալ ֆինանսական ծառայությունների հասանելիության և դրանցից
օգտվելու հնարավորության խորացումը՝ կայուն և ներառական քաղաքականության ձևակերպման, իրագործման և գլոբալ շահերի պաշտպանության միջոցով:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98