Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը
01/06/2020 18:14
Կիսվել

ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Գազպրոմ Արմենիա»-ի՝  գազի սակագները վերանայելու հայտն ու առաջարկել անփոփոխ թողնել բնակչությանը, այդ թվում՝ սոցիալապես անապահով ընտանիքներին վաճառվող գազի գործող սակագինը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնաժողովի հրապարակած տեղեկանքից:

«Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել էր վաճառվող բնական գազի հազար խորանարդ մետրի գործող սակագինը թե բնակչության համար, և թե սոցիալապես անապահով ընտանիքների համար դարձնել 135 հազար 909.6 դրամ։ Սա այն դեպքում, երբ ներկայումս սոցիալապես անապահով ընտանիքների համար այդ սակագինը կազմում է 100 հազար դրամ, իսկ բնակչության համար՝ 139 հազար դրամ։ Հանձնաժողովն առաջարկել է անփոփոխ թողնել գործող սակագները։  

Գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի համար գործող սակագինը հազար խմ-ի համար 212 դոլար է:  «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում էր դարձնել 283.14 դոլար, ՀԾԿՀ-ի առաջարկն է՝ 224 դոլարը: Նույն առաջարկներն են արվել գյուղատնտեսական ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող՝ պահածողների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող անձանց վաճառվող բնական գազի համար:

Ամսական մինչև 10 հազար խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի համար գործող սակագինը 139 հազար դրամ է՝ հազար խմ-ի համար, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկել է սահմանել 135 հազար 909.6 դրամ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս առումով առաջարկ չի ներկայացրել: Իսկ ամսական 10 հազար խմ և ավել սպառում ունեցող սպառողների համար գործող սակագինը 242.1 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել  283.14 դոլար: Հանձնաժողովն այս մասով ևս առաջարկ չի արել:

Այսպիսով, սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռության գործող սակագինը հազար խմ-ի համար 255.06 դոլար է, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջարկում է դարձնել 283.14 դոլար, իսկ ՀԾԿՀ-ն՝ 266.71 դոլար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և վերջինիս «Տրանսգազ» ՍՊԸ-ի կողմից ապրիլի 1-ին հանձնաժողով էին ներկայացվել գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայության մատուցման, բնական գազի փոխադրման, բնական գազի բաշխման և վերջնական սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտեր: Հունիսի 4-ին ժամը 14:00-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում նշված հարցը նախատեսվում է աշխատանքային կարգով քննարկել սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների, հետաքրքրություն ցուցաբերած շահագրգիռ այլ անձանց և ընկերության ներկայացուցիչների հետ։

Հանձնաժողովը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսով (COVID-19) պայմանավորված իրավիճակը, վերը նշված քննարկմանը մասնակցելու նպատակով հետաքրքրություն ցուցաբերած անձանց խնդրում է մինչև հունիսի 3-ը ժամը 13:00 գրանցվել՝ իրենց տվյալները ներկայացնելով [email protected] էլեկտրոնային փոստին կամ զանգահարելով (010)58-45-29 հեռախոսահամարին։

 

Աննա Գրիգորյան

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39