Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի  հարկ վճարողներն են
02/06/2020 12:05
Կիսվել

Ծրագրում ընդգրկվածների շուրջ 97%-ը բարձր ռիսկայնության խմբի հարկ վճարողներն են

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2020թ. հուլիսի 1-ից մինչև 2021թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը:

Կոմիտեն հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, տարեցտարի նվազեցնում է համալիր հարկային ստուգումների քանակը: Առաջնահերթությունը տրվում է  վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը, ինչն էլ իր հերթին ապահովում է իրական ցուցանիշներ:

Հաստատված ծրագրով նախատեսված է իրականացնել համալիր հարկային ստուգումներ 839 հարկ վճարողի մոտ, ինչը շուրջ 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա քանակից (նախորդ տարի հաստատված ցանկը ներառում էր 900 հարկ վճարող): Հատկանշական է, որ այս տարի հաստատված ծրագրում ընդգրկված հարկ վճարողների շուրջ 97%-ը կազմում են բարձր ռիսկայնության խմբում ներառված սուբյեկտները (նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 70%):

Համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված հարկ վճարողների 2019 թվականի իրացման շրջանառությունը կազմում է գնահատված բոլոր հարկ վճարողների հայտարարագրած ցուցանիշի 50%-ից ավելին: Հետևաբար՝ ավելի քիչ վարչարարությամբ, և հարկ վճարողների ավելի փոքր թվաքանակով՝ համալիր ստուգման կենթարկվի հայտարարագրված իրացման շրջանառության համեմատաբար մեծ ծավալ:

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագիրը տեղադրված է ՊԵԿ  պաշտոնական կայքում («Հարկային տեղեկատվություն» բաժնի  «ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից նախատեսվող  ստուգումների պլան») ենթաբաժնում, հետևյալ հղմամբ՝ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsTIVerificationsPlan

 

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01