Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն
04/06/2020 10:41
Կիսվել

«Փաստ». Մինչև ո՞ւր կհասնի Հայաստանի ավիացիոն ֆիասկոն

«Ավիացիոն ոլորտը համաշխարհային կարևորություն ունեցող ուղղություն է, որի զարգացումը դրականորեն է անդրադառնում ոչ միայն ոլորտում ներգրավված անձանց բարեկեցության մակարդակի, այլև ողջ տնտեսության վրա։

Ավիացիան մեծ դերակատարություն ունի ինչպես գյուղատնտեսության, տուրիզմի, արդյունաբերության զարգացման գործում, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառության ծավալների մեծացման և բիզնես միջավայրի բարելավման հարցում: Եվ պատահական չէ, որ ավիացիայի առաջընթացին վերաբերող հարցերը գտնվում են պետությունների կառավարությունների հատուկ հոգացության ներքո։

Իսկ հայկական ավիացիայի զարգացումը առավել քան կարևոր է՝ ելնելով նաև այն հանգամանքից, որ մեր երկիրը, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից շրջափակման ենթարկվելով, տրանզիտի հետ կապված խնդիրներ ունի։ Դրանով է պայմանավորված, որ տարիներ շարունակ մեր կառավարությունները խոսում են ավիացիոն ոլորտը զարգացնելու մասին։

Եվ հատկապես իշխանափոխությունից հետո կառավարությունում ակտիվ քննարկման էր դրվում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագիրը, իսկ վարչապետ Փաշինյանը սիրում էր խոսել քաղաքացիական ավիացիային նոր որակ հաղորդելու մասին։

Վերջինս մասնավորապես հայտարարում էր, թե ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարևոր բաղադրիչ է, և դրա համար էլ հայկական ավիաընկերությունները շուկայում պետք է լինեն մրցունակ, որպեսզի կարողանան մրցակցել ինչպես միմյանց, այնպես էլ միջազգային իրենց մրցակիցների հետ:

Սակայն հայտարարություններ անելն այլ հարց է, այդ ուղղությամբ գործուն քայլեր կատարելն՝ այլ։ Եվ իշխանությունները փոխանակ պայմաններ ստեղծեին հայկական ավիաընկերությունների զարգացման և նոր ավիաընկերությունների ստեղծման համար, իրենց ողջ ներուժը ներդնում էին արտասահմանյան ավիաընկերություններին հայկական շուկա բերելու համար։

Եվ պատահական չէ, որ իշխանություններն իրենց աշխատանքի ակնառու ցուցանիշներ էին համարում այն, որ արտասահմանյան մի շարք լոուքոստերներ մուտք են գործել հայկական ավիաշուկա։ Փաշինյանն անգամ խոշոր ձեռքբերում էր համարում այն, որ 50 եվրոյով մարդիկ կարող են Իտալիա մեկնել։

Ու այդպես ժամանակն անցնում էր, և քաղաքացիական ավիացիայի զարգացման հարցը մնում էր բարձիթողի վիճակում, մինչև որ Եվրոպական ավիացիոն գործակալության ստուգումների արդյունքում հայտնաբերվեց, որ Հայաստանը՝ որպես շահագործող երկիր, ի վիճակի չէ կազմակերպել օդանավերի թռիչքային պիտանելիության վկայականների հավաստագրումը և թռիչքային անվտանգության գործընթացները:

Սակայն առկա թերություններն ուղղելու փոխարեն, ավիացիոն իրավիճակում ստեղծված խնդիրների համար իշխանությունները փորձում էին ինչպես միշտ իրավիճակի պատասխանատվությունը հեռացնել իրենցից և այն բարդել այլոց՝ մասնավորապես նախկին իշխանությունների վրա։

Դրա համար էլ Փաշինյանը նշում էր, որ ոլորտում խնդիրներ են առաջ եկել, որովհետև քաղավիացիայի ոլորտի որոշ պաշտոնյաների սաբոտաժի արդյունքում պարզապես երկար ժամանակ չեն իմացել իրական փաստերը։

Իսկ փոխվարչապետ Ավինյանը, պատասխանելով քաղավիացիայի ոլորտի շուրջ պատգամավորներից մեկի հարցին, նշում էր, թե խոսքը վերջին տարիներին քաղավիացիայի գործունեության մասին չէ, այլ տասնյակ տարիների մասին է:

Բացթողումների հարցում սեփական մեղքը չընդունելու և քաղավիացիայի ոլորտի բարելավման ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու արդյունքում ԵՄ գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, հայտնեց ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակի» մասին, որում առաջին անգամ ընդգրկվել է նաև Հայաստանը՝ իր բոլոր ավիափոխադրողներով:

Ու Հայաստանն այդ «պատվավոր» տեղը կիսում է այնպիսի աղքատ և քիչ զարգացած երկրների հետ, ինչպիսիք են Աֆղանստանը, Էրիթրեան, Ջիբութին, Սուդանը, Կոնգոն։

Իսկ սա շատ մեծ ձախողում է Հայաստանի ավիացիոն իշխանությունների համար։ Եվ այս ձախողումը կոնկրետ հետևանքներ պետք է ունենա ոլորտի պատասխանատուների հետագա պաշտոնավարման հարցում, իսկ վարչապետն էլ պետք է ստանձնի այս ձախողման քաղաքական պատասխանատվությունը և նոր ռազմավարություն մշակի ոլորտը ցեխից դուրս հանելու համար, այլապես քաղավիացիան շուտով կարող է կանգնել բարդ իրավիճակի առաջ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ավիափոխադրողների համար ֆինանսական դժվարություններ են ի հայտ եկել։

Զուտ հեգնական կամ «սվաղելու» միջոցով իրավիճակն ավելի մեղմ ներկայացնելու քարոզչական հնարքներն արդեն չեն աշխատում…»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98