ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ
Հառուսգազարդից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ երեկ` հունիսի 22-ին, Երեւանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Բաժնետերերի տարեկան Ընդհանուր ժողովը:
Ժողովը դիտարկել է Վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ. ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ եւ հաստատել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2008թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը: Ժողովը քննարկել է ընկերության գործունեության հետ կապված այլ հարցեր: