ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՔԱՆԱԿԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾԻՑ 14172-ՈՎ ԱՎԵԼ Է
«Հայռուսգազարդ»-ից տեղեկացնում են, որ գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման նպատակով «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2009 թվականի հունիս ամսվա ընթացքում գազասպառող բաժանորդների բնակարաններում տեղադրվել է 24829 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր):
Ընթացիկ տարվա հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել է 131172 անվտանգության սարք՝ ժամանակացույցով նախատեսված 117000-ի դիմաց: