Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
22/07/2011 11:51
Կիսվել

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ ՀԱՅ-ՀՆԴԿԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հուլիսի 12-ից 17-ը Հայաստանի «Գյուղատնտեսական Ասոցիացիանների Ֆեդերացիա» ԻԱՄ-ի նախագահ Վարդան Համբարձումյանը և «Գործատուների միության» գյուղատնտեսական ճյուղի նախագահ  Վլադիմիր Գալստյանը գործարար այցով մեկնել էին Հնդկաստան` հնդկական կողմին ՀՀ-ում արտադրվող, վերամշակված գյուղատնտեսական մթերքները` պահածոներ, մուրաբաներ, հյութեր, մրգային օղիներ, գինիններ, կոնյակ, չիր, քաղցրավենիք, ներկայացնելու նպատակով:  Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Գյուղատնտեսական Ասոցիացիաների ֆեդերացիա»-ից` հնդկական կողմին, ընդհանուր առմամբ,  ներկայացվել է 15 կազմակերպությունների արտադրանք և տարվել են նմուշներ շուրջ 8 կազմակերպություններից`  Արցախ Ֆրութ, Մանչո Գրուպ, Ստեփանակերտի կոնյակի գործարան, «Լևոն» ՍՊԸ, «Չիր» ՍՊԸ, Պռոշյանի Կոնյակի գործարան, «ԱՐՏՖՈՒԴ» Արտաշատի պահածոների գործարան, «Արեգա» պահածոների գործարան:

ՀՀ դեսպանության, մասնավորապես` ՀՀ լիազոր դեսպան Արա Հակոբյանի միջամտությամբ և անմիջական մասնակցությամբ, կազմակերպվել են հանդիպումներ մի շարք հնդկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:  Մասնավորապես, կազմակերպվել է հանդիպում «Հնդկաստանի Առևտրականների և Արդյունաբերողների պալատ» (FICCI ) կազմակերպության հետ, որտեղ ներկայացվել են ՀՀ գյուղ. մթերք վերամշակող կազմակերպությունները, արտադրվող արտադրանքի տեսականին և համային առանձնահատկությունները, բաժանվել է բուկլետներ, բրոշուրներ, ամսագրեր: Հանդիպմանը մասնակցել են FICCI անդամագրված շուրջ 10 կազմակերպություններ, որոնք զբաղվում են վերամշակվող գյուղատնտեսական մթերքների առք ու վաճառով: Հանդիպումներ են եղել նաև  «Հնդկաստան-ԱՊՀ առևտրի արդյունաբերական պալատ»-ի (INDIA-CIS) գլխավոր քարտուղարի հետ,  «Վերամշակվող գյուղատնտեսական մթերքների և արտադրանքի ներմուծման զարգացման կազմակերպության» (APEDA) հետ:

Ներկայումս 4 ընկերությունների հետ  (JAYPEE Group, CAS Pvt. Ltd, HARISH PAL, SALSONS Impex Private Limited) քննարկվում են համատեղ ձեռնարկություններ ստեղծելու, ինչպես նաև ՀՀ-ում վերամշակված արտադրանքը Հնդկաստանում ներկայացնելու ծրագրեր: Ենթադրվում է փոխշահավետ համագործակցություն հնդկական կողմի հետ:  

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12