
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՍՈՉԻՈՒՄ ՆՈՐ ՀՅՈՒՐԱՆՈՑ ԿԿԱՌՈՒՑԻ
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանը կմասնակցի 2014թ. Սոչիում ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման նպատակով տարվող շինարարական աշխատանքներին: Նա նշել է, որ հայկական շինարարական ընկերություններին կտրամադրվի տարածք և ընկերությունները հնարավորություն կունենան կառուցել հյուրանոցային համալիրներ` հայկական ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկություններով: Նշենք, որ այս շինարարական աշխատանքներին մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել նաև ԱՄՆ-ի, Ավստրիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և այլ երկրների շինարարական ընկերություններ, մասնավորապես եվրոպական խոշորագույն Todini Costruzioni Generali ընկերությունն արդեն հայտնել է հյուրանոցային 2 համալիրների շինարարության համար 600-700 մլն եվրո ներդնելու իր մտադրության մասին:
Նշենք, որ նախատեսվող օբյեկտների և ենթակառուցվածքների կառուցման համար նախնական գնահատմամբ կպահանջվի 206 մլրդ ռուբլի: