Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԻԼԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 2.1%-ՈՎ
30/04/2009 14:56
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ – ԱՊՐԻԼԻՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 2.1%-ՈՎ

ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից հայտնում են, որ 2009թ. ապրիլին պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 2.1% գնաճ, ինչը հիմնականում հացամթերքի, մրգի, կենդանական և բուսական յուղերի, ձկնամթերքի գնաճի արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 12-ում 2009թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0.1-26.6% գնաճ: Մրգի ապրանքախմբում 2009թ. ապրիլին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.0%, իսկ 2009թ. մարտի համեմատ` 6.5% գնաճ: Տանձի, խնձորի, խաղողի, նռան, ինչպես նաև ներմուծված (ցիտրուսային և արևադարձային) մրգից` ադամաթզի, նարնջի, մանդարինի գները 2009թ. ապրիլին մարտի համեմատ աճել են 1.7-26.2%-ով: Հանրապետության դիտարկված քաղաքներում գրանցվել է մրգի 1.0-10.3% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վանաձորում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8.1%-ով: 2009թ. ապրիլին 2008թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացամթերքի 0.6% գնանկում, իսկ 2009թ. մարտի համեմատ` 2.5% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է մակարոնեղենի 2.8-3.7%, հաճարի 3.3%, ոլոռի 5.6%, հնդկացորենի 6.0%, բրնձի 7.1%, ձավարի 7.1%, սիսեռի 7.2%, ոսպի 7.9% գնաճով: Հացատեսակների գները նշված ժամանակահատվածում աճել են 1.6-2.3%-ով, իսկ ալյուրինը` 0.5-1.9%-ով: Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում 2009թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.4-3.3% գնաճ (գնաճի ամենաբարձր ցուցանիշն  արձանագրվել է ք. Վանաձորում), ք. Եղեգնաձորում` 0.3% գնանկում, իսկ ք. Մարտունիում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 3.2%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2009թ. ապրիլին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2009թ. մարտի համեմատ` 3.0% գնաճ: Դա հիմնականում պայմանավորվել է ձիթապտղի և արևածաղկի բուսական յուղերի 3.5-4.0%, այլ յուղերի (հալած յուղ) 5.5% գնաճով: Կարագի գինը 2009թ. ապրիլին մարտի համեմատ աճել է 0.2%-ով:

Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում նշված ժամանակահատվածում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 0.4-8.2%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Թալինում), իսկ մյուս 4-ում արձանագրվել է 3.8-0.3% գնանկում: Մայրաքաղաքում կենդանական և բուսական յուղերի գներն աճել են 4.6%-ով: 2009թ. փետրվար-ապրիլ ամիսներին ձկնամթերքի ապրանքախմբում գրանցվել է 35.7% ընդհանուր գնաճ, այդ թվում, ապրիլին մարտի համեմատ գնաճը կազմել է 26.6%: 2009թ. մարտ-ապրիլ ամիսներին հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 13.9% գնաճ, ընդ որում, ապրիլին մարտի համեմատ գնաճը կազմել է 1.1%:

Հանրապետության դիտարկված 5 քաղաքներում շաքարավազի գինն աճել է 1.6-5.4%-ով, 5-ում գրանցվել է 5.8-0.8% գնանկում, իսկ Հրազդան, Չարենցավան քաղաքներում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 1.6%-ով: Սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2009թ. ապրիլին 2008թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.5%, իսկ 2009թ. մարտի համեմատ` 3.6% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լուծվող սուրճի տարատեսակների 12.4-13.0% գնաճով:

Հանրապետության դիտարկված քաղաքներում գրանցվել է սուրճի, թեյի, կակաոյի 2.0-12.1% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում: Մայրաքաղաքում սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 3.4%-ով:

2009թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 0.4% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչխարի մսի 7.9% գնաճով: Խոզի և տավարի մսերի գները նշված ժամանակահատվածում նվազել են 6.8% և 0.3%-ով: Հանրապետության 3 դիտարկված 7 քաղաքներում 2009թ. ապրիլին մարտի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.2-3.6%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մյուս 4 քաղաքներում արձանագրվել է 1.4-0.3% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.6%-ով: Ձվի, ոչ ոգելից խմիչքի, կաթնամթերքի, այլ մթերքի, հրուշակեղենի ապրանքախմբերում 2009թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է 0.1-0.9% գնաճ:

Ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում 2009թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է 0.4% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոգելից խմիչքի 0.8% գնաճով:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2009թ. փետրվար-ապրիլին արձանագրվել է 10.9% ընդհանուր գնանկում, ընդ որում, ապրիլին մարտի համեմատ գները նվազել են 0.7%-ով: Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի 13.7%, կարտոֆիլի (12.2%), կանաչ սոխի (9.3%), խառը կանաչեղենի (8.2%), սխտորի 8.0% գնանկումով: Դրան զուգընթաց, հանրապետությունում արձանագրվել է լոլիկի 0.3%, կաղամբի 5.2%, գլուխ սոխի 19.8%, ճակնդեղի 35.0%, գազարի 46.3% գնաճ: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում բանջարեղենի և կարտոֆիլի գները նվազել են 8.2-1.7%-ով, 3 քաղաքներում գրանցվել է 4.3-7.4% գնաճ, իսկ մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83