Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱԲՈՎՅԱՆԻ ԳՍՊԿ-ՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ 18 ՀՈՐԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ՀՈՐ
02/11/2010 18:50
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ԱԲՈՎՅԱՆԻ ԳՍՊԿ-ՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ 18 ՀՈՐԵՐԻՆ ԱՎԵԼԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ՀՈՐ

Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանում նախագծային 27 հորերից այսօր շահագործվում է 18 բնական գազի հոր: Չնայած ֆինանսական սահմանափակ միջոցներին, ինչը պայմանավորված է ֆինասական ճգնաժամի հետևանքներով, Ընկերությունը շարունակում է Աբովյանի ԳՍՊԿ-ի վերակառուցման և արդիակնացման ծրագիրը:

Ընթացիկ տարվա հոկտեմբերին Ընկերությունը շահագործման է նախապատրաստել ևս մեկ ստորգետնյա հոր: Սեփական ուժերով կառուցված առաջին հորը ամենատարողունակն է բոլոր շահագործվող հորերի շարքում: Իր ծավալով այն 1,6 անգամ գերազանցում է առկա հորերից ամենախոշորին: 

Նման հորերի կառուցումը չափազանց ծախսատար և տեխնոլոգիական բարդ գործընթաց է, որը պահանջում է 3,5-4 տարի: 

Նոր ստորգետնյա հորը լրացուցիչ շուրջ 20 մլն. խ. մ. բնական գազ պահեստավորելու հնարավորություն է տալիս, այսպիսով, պահեստավորվող գազի ընդհանուր ծավալը հասցնելով 138-140 մլն. խ. մ-ի: 

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի խորհրդական Ռոլանդ Ադոնցի խոսքով, նոր հորի կառուցումը սկսվել է 2006 թվականին և այս տարի այն արդեն պատրաստ է շահագործման: «1986 թվականից մինչև այժմ մենք ոչ մի հոր չէինք կառուցել: Եվ սա տարիներ անց կառուցված առաջին հորն է, որը նաև ամենամեծն ու տարողունակն է ` 150 հազար խորանարդ մետր ֆիզիկական ծավալով: Այդ հորում կտեղավորվի 120 մթնոլորտ ճնշման տակ 19-20 միլիոն խորանարդ մետր գազ»,-նշել է նա:

Իրադարձությունների բարենպաստ զարգացման պարագայում «ՀայՌուսգազարդ»-ը մինչև 2013 թվականի ավարտը հնարավորություն կունենա պահեստավորել 170-180 մլն. խ. մ. բնական գազ, ինչը էականորեն կբարձրացնի երկրի սպառողներին գազի մատակարարման հուսալիության աստիճանը, ինչպես նաև հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52