Տնտեսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 443.00+0.00 EUR SELL - 449.00+0.00
OIL:  BRENT - 66.82+0.78 WTI - 64.12+0.91
COMEX:  GOLD - 3400.40-1.15 SILVER - 37.92-0.76
COMEX:  PLATINUM - 1344.50+0.79
LME:  ALUMINIUM - 2609.00+1.81 COPPER - 9762.00+1.28
LME:  NICKEL - 15156.00+0.88 TIN - 33624.00+1.11
LME:  LEAD - 2007.50+1.72 ZINC - 2827.00+2.50
FOREX:  USD/JPY - 148.4+0.64 EUR/GBP - 1.1619-0.46
FOREX:  EUR/USD - 1.1619-0.46 GBP/USD - 1.3428-0.27
STOCKS RUS:  RTSI - 1172.08+1.49
STOCKS US: DOW JONES - 43975.09-0.45 NASDAQ - 21385.40-0.30
STOCKS US: S&P 500 - 6373.45-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 41820.48+0.00 TOPIX - 3024.21+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24906.81+0.19 SSEC - 3647.55+0.34
STOCKS EUR:  FTSE100 - 9129.71+0.37 CAC40 - 7698.52-0.57
STOCKS EUR:  DAX - 24081.34-0.34
11/08/2025  CBA:  USD - 383.58-0.01 GBP - 515.68+0.06
11/08/2025  CBA:  EURO - 446.64+0.29
11/08/2025  CBA:  GOLD - 41858+127 SILVER - 472.21-1.06
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 106 344 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ
04/06/2009 14:29
Կիսվել

ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է 106 344 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՍԱՐՔ

Հայռուսգազարդից հայտնում են, որ հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում բնակարանների գազասպառման համակարգերում տեղադրվել են 106 344 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որից 23 745-ը` մայիս ամսվա ընթացքում: Բազմաբնակարան շենքերում անվտանգության ազդանշանային սարքերի տեղադրման ծրագիրը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ նախաձեռնել է 2008 թ. դեկտեմբերից` ներտնային գազասպառման համակարգի շահագործման անվտանգության բարձրացման եւ պատահարների կանխարգելման նպատակով:

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսների ընթացքում «1-04» վթարա-կարգավարական ծառայությունների կողմից գրանցվել է 748 կանչ՝ կապված ազդանշանային սարքերի աշխատանքի հետ: Կանչերի գերակշռող մասն առնչվում է գազի արտահոսքի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստանն առաջին է ԱՊՀ երկրներից, որտեղ նախատեսված է անվտանգության համակարգերի մասսայական տեղադրում: Գործընթացը իրականացվում է երեք փուլով: Առաջին փուլում սարքերը տեղադրվում են բազմաբնակարան շենքերում, երկրորդ փուլում ազդանաշանային համակարգերը կտեղադրվեն շքամուտքերում:Երրորդ փուլում սարքերը կտեղադրվեն մասնավոր հատվածում:

11/08/2025
դրամ
Դոլար (USD)
383.58
-0.01
Եվրո (EUR)
446.64
+0.29
Ռուբլի (RUR)
4.7882
-0.0103
Լարի (GEL)
142.49
+0.29
41858
+127
Արծաթ
472.21
-1.06