ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – 2009Թ.ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՎԵԼ Է ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ 91,4 %-Ը
«Հայռուսգազարդ»-ից հայտնում են, որ 2009թ. առաջին եռամսյակում հանրապետության տարածքում ներտնային գազի սպառման համակարգի տեխնիկական սպասարկումն իրականացնող ԷՅ-Ի-ՋԻ ՍԵՐՎԻՍ ընկերությունը կատարել է 296741 այց, որի ընթացքում փաստացի սպասարկվել է 265097 բաժանորդ կամ նախատեսվածի 91,4 %.-ը 38032 բաժանորդ չի սպասարկվել՝ փակ դռների պատճառով:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմվել են 63159 համապատասխան ակտեր: