ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
Հայռուսգազարդ-ից հայտնում են, որ մայիսի 18-ին և 19-ին Երևանում տեղի է ունեցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության և Տնօրենների խորհրդի հերթական նիստերը:
Նիստի ընթացքում Տնօրենների խորհրդին եւ Վարչության է ներկայացվել Ընկերության 2008թ. տարեկան հաշվետվությունն ու հաշվապահական հաշվեկշիռը: Քննարկվել են նաեւ մի շարք նախագծեր` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 2009 թվականի ֆինանսատնտեսական գործունեության, ընթացիկ տարում նախատեսվող գազաէներգետիկ նախագծերի, գազի համակարգի վերականգնման ու զարգացման վերաբերյալ:
Տնօրենների խորհուրդը քննարկել է նաեւ Ընկերության ընթացիկ գործունեության վերաբերյալ մի շարք այլ հարցեր եւ ընդունել համապատասխան որոշումներ: Խորհրդի կողմից հաստատվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի օրակարգը, որոշակիացվել անցկացման ժամկետը: