ՀԱՅՌՈՒԳԱԶԱՐԴ – «ԱՌԱՆՑ ԿԱՆԽԱՎՃԱՐԻ ԱԿՑԻԱ»-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՄԻՆՉԵՎ 2009Թ.-Ի ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը
«Հայռուսգազարդ»-ից հայտնում են, որ ընդառաջելով բնակչության բազմաթիվ դիմումներին, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն մինչեւ 2009թ. հոկտեմբերի 1-ը երկարաձգում է իր կողմից հայտարարված «Առանց կանխավճարի ակցիան» հետեւյալ պայմաններով.
Այն բնակիչները, որոնք մինչեւ 2009թ. հոկտեմբերի 1-ը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կներկայացնեն դիմում գազիֆիկացման մասին եւ կկնքեն գազամատակարարման ցանցին միացման պայմանագիր ու այդ պայմանագրով նախատեսված ժամկետում կվճարեն շինհավաքակցման աշխատանքների իրականացման համար հաշվարկված վճարի 80 տոկոսը հետագայում կազատվեն գազիֆիկացման համար նախատեսված 40 000 դրամ կանխավճարի մուծումից:
Նշենք նաև, որ մայիսի 22-ին հանրապետության գազաբաշխման համակարգին է միացել 580 000-րդ բաժանորդը: