Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 101 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
31/01/2011 18:48
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 101 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 101 մլրդ դրամ պակասուրդով` կազմելով տարեկան ծրագրով նախատեսված ցուցանիշի 78.8%-ը և 2009 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշի 68.1%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 109.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -8.7 մլրդ դրամ: 

Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 26.7 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից մուտքերը: Մասնավորապես` 30.2 մլրդ դրամ է մուտքագրվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 100.6%-ը: Մուրհակների մարման նպատակով ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով: Այդ նպատակով պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 2 մլրդ դրամ: 1.5 մլրդ դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացված վարկի մարմանը, որը նույնպես ամբողջությամբ հատկացվել է: 

Անցած ժամանակահատվածում ներքին ֆինանսական ակտիվների հաշվին պակասուրդի ֆինանսավորումը կազմել է 83 մլրդ դրամ կամ նախատեսվածի 104.3%-ը: Ծրագրի գերազանցումը հիմնականում պայմանավորված է տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձի բարձր ցուցանիշով: Նշված աղբյուրից պետական բյուջե է մուտքագրվել 19.9 մլրդ դրամ` ավելի քան 3 անգամ գերազանցելով ծրագրված ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 13.8 մլրդ դրամը ստացվել է ՌԴ վարկային միջոցներից տրամադրված վարկերի գծով, որից 12.2 մլրդ դրամը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից, 1.3 մլրդ դրամը` «Ագարակի ՊՄԿ» կողմից և 232.7 մլն դրամը` «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ-ի կողմից:

Հաշվետու  ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 6.3 մլրդ դրամի վարկեր: Նշված գումարից 5.8 մլրդ դրամը տրամադրվել է ՌԴ կողմից 2009 թվականին Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկի միջոցներից, որից 5 մլրդ դրամը հատկացվել է տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով, 417 մլն դրամը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը, 414.2 մլն դրամը` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓՄՁ-ին: 175 մլն դրամ ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում: Ավելի քան 168.2 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով: 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է 69.4 մլրդ դրամ` նախատեսված 80 մլրդ դրամի փոխարեն:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -8.7 մլրդ դրամ` տարեկան ծրագրով նախատեսված 22 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 25.9 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորումը, -34.6 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները:

Հաշվետու ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են շուրջ 35.6 մլրդ դրամի վարկային միջոցներ` նախատեսված 65.2 մլրդ դրամի դիմաց: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է 9.7 մլրդ դրամ, որից 6.8 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 293.2 մլն դրամը` ԳԶՄՀ, 88.7 մլն դրամը` ՎԶԵԲ, 128.8 մլն դրամը` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 1.1 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 667.6 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 50.4 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 571.4 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 33.2 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93.6 մլն դրամի վճարում, որից 44.8 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է, և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Նույն կերպ 2010 թվականի պարտավորության մի մասը` 49.1 մլն դրամի չափով, պետական բյուջե է մուտքագրվել 2011 թվականի հունվարին: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն  ուղղվել է 753.8 մլն դրամ: 

Հաշվետու ժամանակահատվածում 755.8 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11