ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԱՄՀ ԵՎ ՀԲ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-10-ը մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2010 թ. տարեկան ժողովին:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկից` ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Ասուդ Ահմեդի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ֆիլիպե Լե Հուերոյի, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն Ասադ Ալամի, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի գլոբալ ֆինանսական շուկաների գծով ավագ կառավարիչ Թիմոթի Կռաուզեի հետ:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առանձին հանդիպումներ է ունենալու մի քանի կենտրոնական բանկերի նախագահների հետ: