ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010Թ. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է 97,2%-ՈՎ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստի շրջանակներում գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացրած ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի «ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման հանձնարարականների կատարման տեղեկանքը, որի համաձայն կատարման ենթակա 120 հանձնարարականի կետերից մեկի կատարման ժամկետը տեղափոխվել է 2010թ. չորրորդ եռամսյակ, իսկ 10 կետ կամ 8,3 տոկոսը ուժը կորցրած է ճանաչվել։ Ցանկում մնացած և կատարման ենթակա 109 կետերից 2010թ. հոկտեմբերի 5-ի դրությամբ կատարվել է 106-ը կամ 97,2 տոկոսը։