Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
24/09/2010 17:43
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում  ՀՀ կառավարությունը թույլատրել է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 29-ը։ Անցյալ տարի ընկերությունը ներմուծել է 59 անուն մեքենասարքավորում և նախատեսում է տարեկան արտահանել 600 մլն դրամի պատրաստի արտադրանք։ Ֆաբրիկայում աշխատում է 440 մարդ, մինչև տարեվերջ աշխատատեղերի քանակը կավելանա 200-ով։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ այս ֆաբրիկայի փորձը լավագույն օրինակներից է և ցանկալի է, որ տարածվի այլ մարզերում ևս։ Այժմ եվրոպական երկրներից արդիական սարքավորումներ մեր երկիր տեղափոխելու լավ հնարավորություն կա, և պետք է օգտվել դրանից` զարգացնելու համար թեթև արդյունաբերությունը։

Գործադիրն ընդունել է «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ հասցեով «Անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող վեց հատ KYN28-12 տեսակի 6/10 կՎ բջջի նկատմամբ հարկային և մաքսային արտոնություններ կիրառելու որոշում։

Ընդունվել է նաև «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ բաժնեմասի ավելացմանն ուղղված միջոցառումներին վերաբերող որոշում, որի համաձայն «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 5.191.747.577 դրամ, ինչպես նաև գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրերով ձեռք բերված գույքի կազմից 413.482.286 դրամ արժողությամբ 76 գազաբաշխիչ համակարգեր նվիրաբերվել են հանրապետության 10 մարզերի համայնքներին։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52