
ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՀՈՒՆՎԱՐ ԱՄՍԻՆ ԳԱԶԱՍՊԱՌՈՂ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է 702-ՈՎ
2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 613 593 բաժանորդ: Ընթացիկ տարվա հունվար ամսին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 702-ով: Այս մասին նշվում է ընկերության տարածած հայտարարության մեջ:
Նշենք նաև, որ ՀՀ կառավարության որոշման համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի փետրվարի 1-ի դրությամբ գազասպառող բաժանորդների բնակարաններում եւ առանձնատներում տեղադրվել են 507 766 ազդանշային սարքեր եւ անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 8673-ը՝ ս/թ. հունվար ամսին: