Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.50-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 91.64+0.10 WTI - 85.61+0.35
COMEX:  GOLD - 4347.50-1.11 SILVER - 63.94-3.30
COMEX:  PLATINUM - 1727.70-1.95
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.42-0.06 EUR/GBP - 1.1579+0.08
FOREX:  EUR/USD - 1.1579+0.08 GBP/USD - 1.3537+0.01
STOCKS RUS:  RTSI - 794.59+2.44
STOCKS US: DOW JONES - 53343.40-0.22 NASDAQ - 26289.71-1.33
STOCKS US: S&P 500 - 7691.76-0.69
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10728.04+0.07 CAC40 - 8509.36-0.82
STOCKS EUR:  DAX - 26128.36-0.80
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 33,1%-ՈՎ
21/06/2010 15:04
Կիսվել

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 33,1%-ՈՎ

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է ՀՀ խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները: Հատկանշական է, որ բոլոր ցուցանիշների առումով, բացառությամբ պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների, 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատությամբ արձանագրվել է աճ:
 
Այսպես, խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալները այս տարվա ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել են 33.1 %-ով և կազմել է շուրջ 60.0 մլրդ դրամ: Այս ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է ոչ միայն առևտրային նպատակով ներմուծված ապրանքների ավելացմամբ, այլև, արտադրական պահանջներից ելնելով, կազմակերպությունների կողմից ՀՀ տարածք ներկրված թանկարժեք սարքավորումներից, որոնցից խոշորագույն տաս ընկերությունների («Երևանի ջերմաէլեկտրակայան», «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ», «Օրանժ Արմենիա», «Ֆլեշ», «Սիթի պետրոլ գրուպ», «Միկմետալ», «Ալեքս Գրիգ», «Միկա Քորփորեյշն», «Արմենիա Տելեֆոն Կոմպանի», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ») կողմից ներմուծման ծավալները 2010թ.-ի ապրիլին նախորդ տարվա ապրիլ ամսվա նկատմամբ աճել է 11.3 մլրդ. դրամով: Այս ցուցանիշի աճը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2010թ.-ի ապրիլ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ ավելացել է 23.9%-ով և կազմել 10.6 մլրդ դրամ:
 
Արտահանման ծավալները 2010թ.-ի ապրիլին կազմել է 24.2 մլրդ դրամ նախորդ տարվա նույն ամսվա 15.4 մլրդ դրամի փոխարեն կամ ավել 8.8 մլրդ դրամով: Այսպես, արտահանմամբ զբաղվող խոշորագույն ութ  կազմակերպությունների («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Ռուսալ Արմենալ», «Մաքուր երկաթի գործարան», «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն», «Նաիրիտ գործարան», «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ», «Մետէքսիմ», «Երևանի կոնյակի գործարան») կողմից արտահանման ծավալները 2010թ.-ի ապրիլ ամսին ընդհանուր առմամբ կազմել է 14.4 մլրդ դրամ նախորդ տարվա ապրիլ ամսվա 7.0 մլրդ. դրամի փոխարեն կամ ավել 7.3 մլրդ դրամով:
19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59