
ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ԻՐԱՑՈՒՄԻՑ ՀԱՍՈՒՅԹԸ ԱՃԵԼ Է 27.7%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ 325 խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթի ցուցանիշի առումով 2009թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ գրանցվել է աճ 27.7%-ով և կազմել 173.1 մլրդ. դրամ: Այս ցուցանիշը ավելի ցայտուն է արտահայտված «Հայ-Ռուսական «ՀայՌուսգազարդ»», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Ֆլեշ» ընկերությունների մոտ, որոնց իրացումից հասույթը ընդհանուր առմամբ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտ ամսվա նկատմամբ աճել է 1.4 մլրդ. դրամով: