ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐ – ՄԱՐՏ ՄԱՍԻՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ 17.4%-ՈՎ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ խոշոր հարկ վճարողների կողմից ներմուծման ծավալների անկում է արձանագրվել նաև այս տարվա մարտ ամսին և նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ այն նվազել է 17.4%-ով և կազմել ընդամենը 46.0 մլրդ դրամ: Այսպես, «Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ»», «Քաղ Պետրոլ սերվիս» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» ընկերությունները միասին վերցրած 2009թ.-ի մարտ ամսին ՀՀ տարածք «ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծել են 12.8 մլրդ դրամի ապրանքներ նախորդ տարվա նույն ամսվա 13.9 մլրդ դրամի փոխարեն կամ պակաս 1.1 մլրդ դրամով: Այս ցուցանիշի նվազումը ուղիղ համեմեատական կարգով իր անդրադարձն է ունեցել նաև ՀՀ սահմանին վճարված մաքսային վճարների վրա, որը 2009թ.-ի մարտ ամսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ նվազել է 17.4%-ով: