Տնտեսական

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 65528.09-0.74 TOPIX - 4073.29+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25517.33-1.89 SSEC - 3882.01-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
24/08/2026  CBA:  USD - 365.38+0.22 GBP - 497.87-0.5
24/08/2026  CBA:  EURO - 426.22-1.09
24/08/2026  CBA:  GOLD - 53827+1196 SILVER - 816.55+32.95
ԻՆՉՈՒ՞ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ ՄԵՏՐՈՆ
22/06/2011 11:12
Կիսվել

ԻՆՉՈՒ՞ Է ԹԱՆԿԱՆՈՒՄ ՄԵՏՐՈՆ

Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի համակարգում իրականացվող բարեփոխումների նպատակը մայրաքաղաքի ուղևորատար փոխադրամիջոցների շուկայում առկա պահանջարկին համապատասխան՝ ժամանակակից, որակյալ, հարմարավետ և անվտանգ ծառայությունների մատուցումն է։ Այս համատեքստում կարևորվում է նաև ուղևորափոխադրող ընկերությունների, այդ թվում նաև Երևանի մետրոպոլիտենի ֆինանսական կենսունակությունը։

Երևանի մետրոպոլիտենի ներկայիս գործող 50 դրամ ուղեվարձի չափը (նախկինում` 40 դրամ) սահմանվել է դեռևս 2003թ. սեպտեմբերի 1-ին։ Չնայած սակագնի բարձրացման արդյունքում ավելացել են մետրոյի եկամուտները, այնուամենայնիվ, կառավարության կողմից տրվող սուբսիդիաները չեն նվազել և, տարեցտարի աճելով, 2004թ.  622.2 մլն գումարը 2010թ. հասել է 1,840 մլն-ի։

2003-2010թթ.-ին էականորեն ավելացել են մետրոպոլիտենի կողմից կատարվող ծախսերը, որոնք պայմանավորված են ամբողջությամբ դրսից ներկրվող պահեստամասերի և նյութերի, էլեկտրաէներգայի թանկացմամբ (25% աճ), սղաճով (25%), ՀՀ-ում նվազագույն աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված` մետրոպոլիտենի աշխատակիցների վարձատրությանը նպատակաուղղվող ֆինանսական միջոցների զգալի ավելացմամբ և մի շարք այլ գործոններով, որի արդյունքում 2011թ.-ի I եռամսյակում մետրոպոլիտենով մեկ ուղևորի փոխադրման ծախսը կազմել է 160 դրամ, այսինքն` պետության կողմից մեկ ուղևորի հաշվով հատկացվող սուբսիդիայի հաշվարկային չափը հասել է 110 դրամի, ինչը գործող սակագնից ավելի է 2,2 անգամ։

Վերը նշված 160 դրամը մեկ ուղևորի փոխադրման համար փաստացի կատարված ծախսն է, որը, սակայն, չի արտահայտում ինքնարժեքի հաշվարկային իրական մեծությունը։

Հայաստանի Հանրապետությունը (ի դեմս ֆինանսների նախարարության) մետրոյի վերականգնման և անվտանգության կապիտալ ծախսերը հոգալու համար ստիպված է եղել եվրոպական բանկերից վերցնել 10 մլն եվրո վարկ (5 մլն եվրո ստացվել է դրամաշնորհի ձևով)։ Վարկային միջոցների մարման աղբյուր բանկերի կողմից սահմանվել է տոմսերի վաճառքից ստացվող եկամուտների ավելացումը՝ ի հաշիվ սակագնի բարձրացման։

Մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին ներկայացվող պահանջների կատարման մակարդակը գնահատվում է շահագործվող յուրաքանչյուր կմ գծին բաժին ընկնող տեսակարար ծախսով:

Համեմատելով այս ցուցանիշը ԱՊՀ երկրների համադրելի պարամետրեր ունեցող այլ մետրոների մեկ կմ գծի վրա կատարվող ծախսերի հետ` ակնհայտ է, որ Երևանի մետրոն այդ ցուցանիշով զգալիորեն զիջում է գրեթե բոլոր մետրոպոլիտեններին:

ՌԴ մետրոպոլիտեն ունեցող քաղաքներում ուղեվարձի վերանայում է տեղի ունենում գրեթե ամեն տարի, և 2004թ.-ի համեմատությամբ ներկայիս գործող սակագները աճել են 2-2,5 անգամ` կազմելով 12-ից 28 ռուբլի։ Ամենացածր սակագին ունեցող մետրոպոլիտենը ՌԴ-ում Նիժնի Նովգորոդինն է, որտեղ այն կազմում է 12 ռուբլի կամ` 160 դրամ։ 

Երևանի մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տարեկան ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 20 մլն ուղևորություն (օրական 60.000 ուղևորություն, որը կատարում են մոտ 30,000 ուղևոր), որը կազմում է ընդհանուր ուղևորափոխադրումների ընդամենը 9.6%։

Երևանի մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների  նշված ընդհանուր ծավալում  ներառված են նաև անվճար երթևեկելու  արտոնություններից օգտվող առանձին խմբերի քաղաքացիները, որոնց  տեսակարար կշիռը 10% է և որոնց տեղափոխման համար ընկերությունը որևէ լրացուցիչ ֆինանսավորում չի ստանում։ Այդ ուղևորները երթևեկում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանված հատուկ նմուշի վկայականներով։ Ընդգծենք, որ այդ արտոնությունները շարունակվելու են կիրառվել։

Հաշվի առնելով վերը նշվածը` Երևանի քաղաքապետարանը, որպես Երևանի կառավարման մասին ՀՀ օրենքի շրջանակներում մետրոպոլիտենի պատվիրակված լիազորություններ իրականացնող մարմին, ՀՀ ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված որոշում է կայացնում հուլիսի 1-ից  մետրոյի ուղևորափոխադրման սակագինը սահմանել 100 դրամ։

Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բնագավառում նախատեսված բարեփոխումները` նպատակաուղղված միասնական վճարման համակարգի և ճկուն գնային քաղաքականության ներդրմանը, տեսանելի ապագայում սակագնի փոփոխություն չեն  նախատեսում: 
24/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.38
+0.22
Եվրո (EUR)
426.22
-1.09
Ռուբլի (RUR)
4.3633
-0.0078
Լարի (GEL)
140.01
+0.19
53827
+1196
Արծաթ
816.55
+32.95