Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
ՀՀ ԷԿՈՄՈՆԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
20/01/2010 16:07
Կիսվել

ՀՀ ԷԿՈՄՈՆԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփել է 2009 թվականի իր գործունեությունը: Նախարարության հրապարակած տարեկան հաշվետվությունում ներկայացված են 2009 թվականի գերական խնդիրները և միջոցառումների ծրագրի իրականացման արդյունքները:Որպես 2009 թվականի գերական խնդիրներ նախարարությունը սահմանել է գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքի ձևավորումը, արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացումը, Հայաստանում տեղեկատվական հասարակության ձևավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքակազմի հասանելիության ապահովումը, միջազգային չափանիշներին համապատասխան համապատասխանության գնահատման համակարգի ձևավորումը, Հայաստանը` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորումոան, ներկայացումը և ամրապնդումը, Հայաստանի` որպես գործարարական գործունեության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագրի ձևավորումը և ամրապնդումը, ինչպես նաև Կայուն զարգացման ծրագրի իրականացման համակարգի ներդրումը:

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հնարավորինս մեղմելու և սպասվող սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը ձեռնարկել է ռեսուրսների նպատակային ուղղորդման  համալիր միջոցառումներ, մասնավորապես մոբիլիզացվել են գործընկեր դոնոր կազմակերպությունների ռեսուրսները:

Այսպես, Համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում ներգրավվել է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս` տնտեսության ամենաառաջնահերթ ոլորտների համար ապահովելով ոչ միայն ճգնաժամին դիմակայելու, այլ նաև հեռանկարային զարգացման նախադրյալներ: Համաշխարհային բանկի Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակներում ձևավորվել է նաև քաղաքականությունների աջակցության 60 մլն ԱՄՆ դոլար վարկային ռեսուրսով փաթեթը, ինչը էական օժանդակություն է ցուցաբերել պետության սոցիալական պարտավորությունների կատարման մասով:

Արժույթի միջազգային հիմնադրամի հետ կառուցողական և հետևողական համագործակցությունը հնարավորություն է տվել տնտեսության մեջ ներարկել շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար միջոցներ` դրանով թույլ չտալով հանրապետությունում հարկաբյուջետային և դրամավարկային ցնցումներ, իսկ Ասիական զարգացման բանկի հետ հիմք է դրվել լայնամասշատբ համագործակցության: Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի շրջանակներում 80 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցություն է ցուցաբերվել աղետի գոտու վերականգնման, բյուջեի սոցիալական ծրագրերի իրականացման համար: Եվրամիության հետ շարունակական բանակցությունների արդյունքում հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վերաբերյալ:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6