Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
ՊԵԿ-Ը ՀՀ ԲԱՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ-ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ
03/05/2011 12:32
Կիսվել

ՊԵԿ-Ը ՀՀ ԲԱՆԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ-ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Պետական եկամուտների կոմիտեն նոր ձևաչափ է որդեգրել, որն արդյունավետ է և” կոմիտեի, և” բիզնեսի համար:  Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեից` ոլորտային հերթական հանդիպումը և քննարկումներն այս անգամ անմիջական մթնոլորտում բանկային համակարգի ղեկավարության հետ էր: Հայկական գրեթե բոլոր բանկերը հանդիսանում են խոշոր հարկատուներ. 2010-ին բանկերը պետբյուջե են փոխանցել 12.9 մլրդ դրամի հարկեր: ՊԵԿ-ի նախագահի հետ հանդիպման ընթացքում բանկերի ղեկավարները ոչ միայն իրականացվող բարեփոխումների ընթացքին են տեղեկացել, այլ նաև հնարավորություն են ունեցել բարձրացնել տարբեր հարցեր:
 
Հանդիպման շրջանակներում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը խոշոր հարկատու հանդիսացող հայաստանյան բանկերի ղեկավարներին ներկայացրել է նոր ծրագիրը, ըստ որի` յուրաքանչյուր գործարար Պետական եկամուտների կոմիտեում ունենալու է իր, այսպես կոչված, անձնական գրասենյակը. կոմիտեում այդպես են անվանում նոր նեդրվող էլեկտրոնային ծրագիրը, որը հարկատունների և հարկային մարմինների միջև օն-լայն շփման կատարելագործում է ենթադրում: Այսինքն` ծրագրի գործարկման պահից բոլոր գործարարներին հատուկ ծածկագիր է տրամադրվելու, որի միջոցով նրանք հնարավորություն կունենան տեսնել իրենց բիզնեսին վերաբերող այն բոլոր տվյալները, որոնք ՊԵԿ-ում են ֆիքսվում` կատարված ներմուծումներից մինչև քարտեր, գերավճարներ, հաշվանցումներ և այլն: «Ընդհանուր առմամբ, երեք տարվա ծրագիր ենք հաստատել. հարկային-մաքսային բարեփոխումները 118 միջոցառում են նախատեսում` մաքսակետերի շինարարություն` եվրոպական չափանիշներով, հարկայինում լրիվ նոր ֆորմատի սպասարկման կենտրոններ, սպասարկման նոր գործելաոճ, էլեկտրոնային շփում և այլն»,-նշել է  Գագիկ Խաչատրյանը` փաստելով, որ ՀՀ բանկային ոլորտը շատ լավ գիտի օն-լայն շփման առավելությունները. հայաստանյան բանկերն իրենց հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով են հանձնում: Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ ՊԵԿ-ի հետ նրանց գործառույթների շուրջ 90 տոկոսն արդեն էլեկտրոնային է: Իսկ դա նշանակում է, որ հարկային այցելելու անհրաժեշտություն չի առաջանում: Բանկերի ղեկավարները համակարծիք են` բիզնեսի զգալի մասը սպասում էր այս բարեփոխումներին: Իսկ եթե առաջ է գալիս այս կամ այն խնդիրը, ապա հարցը բարձրացնելու համար բիզնեսին առաջարկվում են այս ձևաչափով մշտական հանդիպումներ:
 
«Ներկայացվեց մաքսային-հարկային բարեփոխումների ծրագիրը հայկական բանկերին: Վերջիններս էլ ՊԵԿ-ի ղեկավարին ներկայացրեցին առկա բոլոր խնդիրները` օրենսդրական, ենթաօրենսդրական, որոնք խանգարում են բիզնեսի զարգացմանը: Նաև ներկայացվեցին օրենսդրական փոփոխությունների այն նախագծերը, որոնք կաշխուժացնեն ոչ միայն բանկային համակարգը, այլ նաև իրական հատվածի այլ բիզնեսների զարգացումը»,- հանդիպման ավարտին նշել է ՀՀ Բանկերի միության նախագահ Աշոտ Օսիպյանը:
 
Կոմիտեի ղեկավարության հանդիպումները բիզնեսի հետ շարունակվում են` ճյուղ առ ճյուղ: Նպատակը մեկն է`զարգանալու ներուժ ունեցող ոլորտները պետք է առաջ գնալու համար որևէ խոչընդոտ չունենան և զգան ՊԵԿ-ի աջակցությունը: Արդյունքում, տվյալ բիզնեսի զարգացումը մեր երկրում կլինի շահութաբեր և նպատակային:
03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43