ՀՀ ՊԵԿ – ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐ
ՀՀ ՊԵԿ Օպերատիվ հետախուզության վարչության ստացած տեղեկությունների հիման վրա բացահայտումներ են կատարվելՏավուշում: Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչության և ՕՀՎ աշխատակիցների համատեղ իրականացվածմիջոցառումների արդյունքում Նոյեմբերյանի Երևանյան 6 հասցեում գործող “Արտամետ» ՍՊԸ-ում, հայտնաբերվել և արձանագրվելեն 21 աշխատակիցներ, որոնք սահմանված կարգով գրանցված չեն եղել: Կազմվել է ստուգման ակտ. իրավախախատներըենթարկվել են վարչական պատասխանատվության:
Իսկ Կոտայքի Գառնի գյուղում Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հայտնաբերել են մեծածախ առևտրիապօրինի գործունեություն: Հարկային դաշտից դուրս գործունեությունը շուրջ չորս ամիս ծավալել էր Գառնիի բնակիչ ՎահանԳևորգյանը:
Մյուս դեպքում էլ ՕՀՎ Հրազդանի աշխատակիցները հայտնաբերել են լավաշի ապօրինի արտադրամաս: Պարզվել է, որ ապօրինիձեռնարկատիրություն ծավալողը Հրազդանի Կենտրոն թաղամասի բնակիչ Արման Ավակիմյանն է, ով հասցրել է լավաշիարտադրությամբ և ձեռք բերված արևածաղկի փաթեթավորմամբ, ինչպես նաև ստացված արտադրանքի վաճառքով զբաղվել շուրջ 15 օր` առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառվելու: Ավակիմյանի մոտ ապօրինի գործունեության ստուգում էիրականացվում` հարկային պարտավորությունների հաշվարկման և պետությանը պատճառված վնասի չափը ճշտելու ուղղությամբ: Ապօրինի գործունեությունը կասեցված է` մինչև համապատասխան պետական գրանցում ստանալը: