Տնտեսական

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
ՀՀ ԿԱ ՊԵԿ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ
15/07/2011 12:54
Կիսվել

ՀՀ ԿԱ ՊԵԿ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ

ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` ձեռնարկված միջոցառումների արդյունքում, հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում` առանց համապատասխան պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ  սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից`գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաև Աբովյանի` Լ.Օրբելու անվան համալսարանի նկուղային տարածքում հայտնաբերված արտադրամասում, որտեղ օբսիդիանից հուշանվերներ են պատրաստվել ու վաճառվել: Օբսիդիանից հուշանվերներ պատրաստելու գործը գրավել էր նաև մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրոջը, ով այդ գործունեությամբ զբաղվել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցում:

Դարձյալ մայրաքաղաքում` Թևոսյան փողոցում, օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում կարի արտադրամաս է հայտնվել, որը ևս, ինչպես պարզվել է, գործել է առանց պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու: 100քմ տարածքում մարզազգեստ է արտադրվել: Արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է:

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունների հետևանքով պետությանը  հասցված վնասի չափը ճշտվում Է: 

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44