Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ՆԱԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
28/03/2011 11:42
Կիսվել

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵԿ-Ը ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄ Է ՆԱԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Մարտի 25-ին պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել «Հայաստանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումները» թեմայով շնորհանդեսը` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններիս ներկայացվել են հարկ վճարողների կողմից հարկային և մաքսային մարմիններին ներկայացվող դիմումների և այլ փաստաթղթերի կրճատման վերաբերյալ ՊԵԿ-ի կողմից իրականացված քայլերը: Հանդիպմանը մասնակցում էին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Հայաստանում Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի և այլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը և նախագահի տեղակալ Արտաշես Բեյբությանը ներկայացրեցին համապատասխանաբար մաքսային և հարկային ոլորտներում իրականացված լայնածավալ բարեփոխումները: Վերջին վեց ամսվա ընթացքում ՊԵԿ-ը վերացրել է ավելի քան հինգ տասնյակ տարբեր տեսակի դիմումների, տեղեկանքների, հայտերի, փորձագիտական եզրակացությունների ներկայացման անհրաժեշտությունը: Նշվեց, որ պարզեցվել են ոչ միայն ՊԵԿ-հարկ վճարողներ ընթացակարգերը, այլ նաև ՊԵԿ-ի ներսում գործող մոտ երկու տասնյակ ընթացակարգեր, որոնք անուղղակիորեն առնչվում են հարկ վճարողներին: Մասնավորապես, ներդրվում է հարկ վճարողի գրանցման և հարկային մարմնում հաշվառման «մեկ պատուհան» սկզբունքը, կրճատվում և օպտիմալացվում են հարկային հաշվետվությունների քանակը և հաճախականությունը, վերացվում է որոշակի ապրանքներ ներկրելիս նախկինում պահանջվող նմուշառման անհրաժեշտությունը:

Իհարկե, իրականացվող լայնածավալ բարեփոխումները ՊԵԿ-ի համար որոշակի ռիսկեր պարունակում են, բայց, ինչպես նշեցին բանախոսները, մաքսային և հարկային ընթացակարգերի պարզեցմանը զուգահեռ ՊԵԿ-ը կատարելագործում է նաև հսկողության մեխանիզմները:Բացի այդ, կարևորվեց ՊԵԿ նախագահի այն հանձնարարականը, ըստ որի, մաքսային համակարգի հետ առնչվող յուրաքանչյուր հիմնախնդիր քաղաքացիները կարող են ներկայացնել ցանկացած տարածքային հարկային ծառայություն և հակառակը, ու այնտեղից էլ ստանալ իրենց բարձրացրած հարցերի պատասխանները:

Բանախոսները բարձր գնահատեցին ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի և միջազգային կառույցների համագործակցությունը Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերի և ներկայումս շարունակվող խորհրդատվությունների առնչությամբ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը. «Անցյալ տարվանից ՊԵԿ-ը որդեգրել է բարեփոխումները նոր հունով, ավելի համակարգված և մեկ ամբողջական ծրագրով իրականացնելու քաղաքականություն: Մեր կարծիքով, սա ավելի ճիշտ մոտեցում է, քան նախկինում Համաշխարհային բանկի և այլ դոնորների աջակցությամբ իրականացվող հատվածային մոտեցումը: Հիմա ՀԲ-ի թիմը և ՊԵԿ-ը համատեղ բարեփոխումների վարկային նոր ծրագիր են մշակում, դրանք նպատակաուղղելով ինստիտուցիոնալ ոլորտ. հարկ վճարողների սպասարկման նոր կենտրոնների և էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ներդրմանը»:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01