Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ. ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊԵԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
30/04/2011 14:42
Կիսվել

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊՆԵՐԻ. ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊԵԿ-Ի ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Պետական եկամուտների կոմիտեն և բիզնեսը պետք է բոլոր խնդիրները համատեղ լուծեն: Այս առումով նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև ՀՀ Գործարարների և արդյունաբերողների միությունը` աշխատանքային քննարկումներ կազմակերպելով ՊԵԿ ղեկավարության և գործարարների միջև: Առանց փողկապի հերթական հանդիպմանը քննարկվել է իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կլոր սեղանի շուրջ էին ՊԵԿ ղեկավարությունն ու հայաստանյան խոշոր գործարարները:
Մեր երկրի պետբյուջեի հարկերի 80 տոկոսից ավելին վճարում են խոշոր հարկատուները և առաջին հերթին` ԱԱՀ վճարողները` շուրջ 4 հազար կազմակերպություն: Այսինքն` սա այն բիզնեսն է, որը որոշիչ է մեր տնտեսության համար. գրեթե ամբողջ հարկային բեռը նրանց ուսերին է: Հետևաբար Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարության համար կարևոր է լսել նրանցից յուրաքանչյուրին և հենց բիզնես-աշխարհից իմանալ, թե որքանով է իրեն արդարացնում կոմիտեի ընտրած ճանապարհը, իրականացվող վարչարարությունը, ինչն էլ կառույցի ղեկավարությանը հնարավորություն է տալիս ճիշտ որոշումներ կայացնել` առաջիկա քայլերն իրականացնելիս: Քննարկման ձևաչափն արդյունավետ է և անփոփոխ` հանդիպում առանց փողկապի:
"Մեր տնտեսության դեմքը նաև այս բիզնեսի միջոցով է ներկայացված, հետևաբար այս ձևաչափով քննարկումները նաև մեզ են ոգևորում: Փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծվում: ՊԵԿ-ը չի խուսափում այսօր բիզնեսի հետ դեմ առ դեմ հանդիպել ու խոսել",-նշում է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը: ՊԵԿ-ի գլխավորը խնդիրը բյուջետային մուտքերի ապահովումն է, ինչի համար երկու ճանապարհ կա` տնտեսության աշխուժացում և հարկային վարչարարություն: Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը նախապատվությունն առաջինին է տալիս. "Մենք գնում ենք նրան, որ տնտեսությունն աշխուժացնելու միջոցով շանս տանք բիզնեսին ինքնահայտարարագրել գործունեությունը և հարկերը վճարել կամավոր":
Գործարկվում է ռիսկերի կառավարման համակարգ. այս փուլում կառույցի գլխավոր նպատակն է ստեղծել հզոր բազա և սերվերային կենտրոն, որտեղ կկուտակվի ամբողջ տեղեկատվությունը: Այս առումով համապատսխան հաշվարկներ և վերլուծություններ ՀԲ-ի հետ արդեն իսկ արվել են, ինչին կհաջորդի նաև լուրջ մասնագետ-վերլուծաբանների ներգրավումը գործընթացներին: Խոշոր բիզնեսին Գագիկ Խաչատրյանը տեղեկացնում է` էլեկտրոնային կառավարման ոլորտում առաջիկայում էական նորամուծություններ են սպասվում, որոնք ավելի թափանցիկ կդարձնեն համակարգը բիզնեսի համար` միաժամանակ սերտացնելով շփումը հարկային մարմնի հետ: Համակարգի ղեկավարությունը նպատակարահմար է գտնում բոլոր այդ նախագծերը նախ բիզնեսի հետ քննարկել և հաշվի առնել նրանց տեսակետներն ու առաջարկները:
"ՊԵԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի նպաստի բիզնեսի զարգացմանը ՀՀ-ում: Առաջին անգամ եմ նկատում նման մոտեցումներ: 21-րդ դարում բիզնեսը պետք է ինքը սկսի ազնիվ աշխատել. մեզ մոտ սկսել են: Հարկեր թաքցնելն այլևս ոչ մեկի ձեռնտու չէ` հատկապես խոշորին, այդ ժամանակները վաղուց անցել են",-ընդգծում է ՀՀ Ոսկերչական և ադամանդագործական ընկերությունների հիմնադիր Գագիկ Աբրահամյանը:
"Սինոփսիս Արմենիա" ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյանը ևս նկատել է` մթնոլորտ է փոխվում: Ամենակարևորը` վստահության մթնոլորտն է հարկային մարմնի և գործարար աշխարհի միջև, ինչն այսօր ձևավորվել է: "Գործարների միությունում շատ ենք քննարկել` այսօր կա վստահություն, և, իսկապես, ՊԵԿ գործելակերպը փոխվել է վերջին ժամանակներս. առաջ իշխանությունների հետ հադիպելիս եթե առաջին հարցը հարկային վարչարարությունն էր, ԱԱՀ վերադարձելիության խնդիրը, ապա հիմա այդ խնդիրների շուրջ այլևս չենք խոսում, օրակարգում այլ հարցեր են արդեն":
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվում. այս ձևաչափով քննարկումները շարունակել նաև հետագայում:
09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12