Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՎԱՐՉԱՊԵՏ – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՆ ՈՒՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ, ՈՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԻՐԱՑՎՈՒՄ
01/07/2011 11:09
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ – ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՆ ՈՒՆԻ ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ, ՈՐՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԻՐԱՑՎՈՒՄ

Երեկ` հունիսի 30-ին, Վայոց ձորի Եղեգնաձոր մարզկենտրոնում տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսվել է Վայոց ձորի մարզի 2011 թ. հինգ ամիսների սոցիալ-տնտեսական իրավիճակի և իրականացվող ծրագրերի և միջոցառումների վերաբերյալ մարզպետ Սերգեյ Բագրատյանի հաշվետվությամբ։ Նա ըստ բնագավառների ներկայացրել է նաև մարզի` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները։

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։ Ի գիտություն է ընդունվել նաև մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների մասին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ արտագնա նիստից առաջ ավանդական հարցում է անցկացվել նաև Վայոց ձորի մարզում։ «Եթե մարզը համեմատենք Հայաստանի Հանրապետության միջին ցուցանիշի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ բնակչությանը մտահոգող հիմնական խնդիրները նույնն են, – նշել է վարչապետը։ -Առաջին տեղում աշխատատեղերի, երկրորդ, երրորդ տեղերում` սոցիալական և միջհամայնքային ճանապարհների խնդիրներն են։ Համախառն ներքին արդյունքի մեկ շնչի և սոցիալ-տնտեսական ցուցանիշներով մարզը հանրապետությունում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։

Այս առումով, առաջին առանձնահատկությունն այն է, որ մարզն ունի տուրիստական մեծ ներուժ, որն ամբողջությամբ չի իրացվում ենթակառուցվածքների բացակայության կամ ոչ պատշաճ մակարդակի պատճառով։ Մարզի փոքր տարածքում շուրջ 600 եկեղեցի կա, բացի այդ, ունենք հանքային ջրեր, գինեգործության հին պատմություն։ Վերջին պեղումները, աշխարհի ամենահին կոշիկի հայտնաբերումը համաշխարհային քարտեզի վրա մարզի համար ստեղծել են ուրույն տեղ և ապահովել տուրիստական մեծ գրավչություն։ Ուստի էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարական է տրվում` վարչապետին առաջարկություններ ներկայացնել ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, որպեսզի տուրիստական ներուժը մենք կարողանանք իրացնել։

Երկրորդ առանձնահատկությունը, որը բացահայտվել է հարցումների միջոցով, դժգոհությունն է բուժսպասարկման ծառայությունների որակից։ Բուժհաստատությունները բավարար են, բայց մատուցվող ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների կողմից կա դժգոհություն։ Առողջապահության նախարարին հանձնարարվում է պարզել պատճառները, թե այդ ծառայությունների մատուցման ոլորտում ինչ անելիքներ ունենք և ներկայացնել առաջարկություններ։ Համոզված եմ, որ շտապօգնության մեքենաների տրամադրումը, իհարկե, էապես կբարձրացնի ծառայությունների որակը, բայց նաև անհրաժեշտ է ուշադրություն դարձնել բուժհիմնարկների կողմից մատուցվող ծառայություններին։

Երրորդ խնդիրը, որի վրա մեր ուշադրությունը հրավիրում են բնակիչները, մանկապարտեզների խնդիրն է։ Անհրաժեշտ է, որպեսզի մանկապարտեզներն աշխատեն նաև ամռանը, որպեսզի գյուղացիները կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով։ Կրթության և գիտության նախարարությունն այս հարցի վրա պետք է ուշադրություն դարձնի, միգուցե կարելի է ամառային սեզոնում նախադպրոցական մասն աշխատեցնել։ Քննարկեք այդ հարցը և տվեք առաջարկություններ։

Չորրորդ հարցը քարաթափման և սողանքների խնդիրն է։ Այն պետք է գտնվի ՀՀ քաղաքաշինության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունների ուշադրության կենտրոնում։

Հինգերորդ հարցը, որ մեր առջև դնում են բնակիչները, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովումն է։ Մշակույթի նախարարին հանձնարարվում է ներկայացնել լրացուցիչ առաջարկություններ, թե ինչ մշակութային ծրագրեր կարող ենք իրականացնել մարզում։ Վեցերորդը սոցիալական նպաստների, սոցիալական օժանդակության արդյունավետությունն է։ Խոսքը վերաբերում է Մարտիրոս և Չիվա համայնքներին, որտեղ սոցիալական ծրագրեր ենք իրականացրել, բայց բնակիչները բողոքում են այդ ծրագրերի արդյունավետությունից և թե որքանով են միջոցներն արդար բաշխվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ինչպես նաև վարչապետի վերահսկողության ծառայությանը հանձնարարվում է կարճ ժամկետում ուսումնասիրել բնակիչների բարձրացրած խնդիրը և եզրակացություններ ներկայացնել։

Ընդհանուր առմամբ ուրախալի է, որ բնակչության 82 տոկոսը մտադիր չէ լքել մարզը և իր ապագան կապում է մարզի հետ։ Այս ցուցանիշով մարզը լավագույնն է հանրապետությունում»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98