Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 71.49+0.04 WTI - 67.62+0.34
COMEX:  GOLD - 2791.10+0.98 SILVER - 34.40+1.03
COMEX:  PLATINUM - 1056.90+0.46
LME:  ALUMINIUM - 2645.50-1.20 COPPER - 9541.50-0.64
LME:  NICKEL - 16015.00-0.94 TIN - 31429.00+0.33
LME:  LEAD - 2030.50-0.76 ZINC - 3139.00+1.19
FOREX:  USD/JPY - 153.32+0.24 EUR/GBP - 1.0814+0.07
FOREX:  EUR/USD - 1.0814+0.07 GBP/USD - 1.2997+0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42233.05-0.36 NASDAQ - 18712.75+0.78
STOCKS US: S&P 500 - 5832.92+0.16
STOCKS JAPAN:  NIKKEI - 39277.39+0.96 TOPIX - 2703.72+0.81
STOCKS CHINA:  HANG SENG - 20380.64-1.55 SSEC - 3266.24-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8219.61-0.80 CAC40 - 7511.11-0.61
STOCKS EUR:  DAX - 19478.07-0.27
30/10/2024  CBA:  USD - 387.05-0.01 GBP - 502.08-0.44
30/10/2024  CBA:  EURO - 419.37+1.23
30/10/2024  CBA:  GOLD - 34459.15+339.46 SILVER - 424.90+9.45
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
26/08/2010 17:28
Կիսվել

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շահութահարկի մասին» և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։ Այս հանգամանքը շեշտել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` հանձնարարելով, որ կառավարության օրենսդրական նոր նախաձեռնությունները մանրակրկիտ պարզաբանվեն և զանգվածային լրատվամիջոցներով հասցվեն շահառուներին, երկրի բնակչությանը։

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունման և կիրառման դեպքում ակնկալվում է մաքսային հսկողության արդյունավետության բարձրացում, ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպման, մաքսային վճարների ընթացակարգերի պարզեցում և մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգի ներդրում։ 

Կառավարության հավանությանն են արժանացել «Դիվանագիտական ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը։ Դրանք ուղղված են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների նշանակման և ազատման և պաշտոնավարման ժամկետները կանոնակարգելուն, արտաքին մրցույթով դիվանագիտական ծառայության թափուր պաշտոնների համալրման մեխանիզմը պարզեցնելուն, դիվանագիտական աստիճանների դերը վերաարժևորելուն և դիվանագիտական նոր աստիճաններ սահմանելուն, ռոտացիայի ժամկետները վերանայելուն, դիվանագետների սոցիալական վիճակը բարելավելուն և այլն։

Վերը նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։

AMP
30/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.05
-0.01
Եվրո (EUR)
419.37
+1.23
Ռուբլի (RUR)
3.99
+0.00
Լարի (GEL)
140.68
-0.50
34459.15
+339.46
Արծաթ
424.90
+9.45